«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներկայացնելով մշակույթի նորանշանակ նախարարի հայտարարագիրը՝ գրել էինք, որ նախարարը ո՛չ շարժական գույք ունի, ո՛չ էլ՝ անշարժ: Իհարկե, արտառոց ոչինչ չկա, հատկապես, որ նախարարը բավական երիտասարդ է: Ոչ մի արտառոց բան չկա նաև այն առումով, որ բազմաթիվ մեկնաբանություններ եղան սոցցանցերում: Արտառոցը այդ մեկնաբանությունների բովանդակությունն էր: Դրանց գերակշիռ մեծամասնության իմաստը մոտավորապես հետևյալն էր. «Դե, նոր է նշանակվել, դեռ կհասցնի ունենալ»: Չէ, դրանք մաղթանքներ չէին, թե՝ տա Աստված ունենա, այլ՝ համոզմունք, վստահ համոզմունք, որ մարդը պաշտոնի է նշանակվել, ուրեմն անպայման կունենա՝ էլ անշարժ գույք, էլ շարժական, էլ կանխիկ, էլ անկանխիկ: Ընդ որում, շուտ, հնարավորինս կարճ ժամկետում: Սա հասարակության մեջ շատ խորը ամրացած համոզմունք է, որը թոթափելու համար երևի բավական երկար ժամանակ է պետք: Տարիներ շարունակ այդպես է եղել: Այդպես եղել է խորհրդային Հայաստանում, այդպես եղել է անկախ Հայաստանում. բավական է մեկը պաշտոն կամ մանդատ ստանար, ու նրա նյութական հնարավորությունները արագընթաց հասնում էին աստղաբաշխական չափերի: Ու հիմա շատ դժվար է հասարակությանը համոզել, որ նոր իշխանությունների պարագայում այդպես չի լինելու, որ նրանք բավարարվելու են իրենց «չոր» աշխատավարձով: Դրա վկայությունն էր նաև այն հանգամանքը, որ այս կամ այն պաշտոնին նշանակվողներին սրտագին շնորհավորանքներ էին հղվում, այլ ոչ թե ուղղակի մաղթում բարի ծառայություն կամ արգասաբեր աշխատանք: Եթե մարդիկ վստահ լինեն, որ պաշտոնը իրականում ոչ թե վայելք է, ոչ թե անձնական նյութական վիճակը բարելավելու միջոց է, այլ տաժանակիր ծառայություն, հազիվ թե որևէ մեկին շնորհավորեն պաշտոն ստանալու համար, ավելին՝ հազիվ թե ազգովի ձգտեն պաշտոնի: Այնպես որ, իշխանությունները պիտի կարողանան փշրել այս համոզմունքները՝ իրենց իսկ աշխատանքով ու պահվածքով: Եվ դա վերաբերում է ոչ միայն այսպիսի կարծրատիպերին: Դեռևս նման հոգեբանությամբ հասարակությունից սպասել, որ առաջիկա ընտրությունների ժամանակ բոլորն անփող մոտենալու են քվեատուփերին, առնվազն միամտություն է: Ուրեմն, անելիքները ոչ միայն կառավարման դաշտում են, այլև հասարակական մտածողության...
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02