ՆԳՆ ՓԾ պատվիրակությունը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 17-18-ը Տաջիկստանի Հանրապետությունում մասնակցել է բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով ԱՊՀ միջպետական խորհրդի 37-րդ նիստին:
Սեպտեմբերի 17-ին նիստի մասնակիցներին Շախրինավայի փրկարարների վերապատրաստման ազգային կենտրոնում ներկայացվել են կենտրոնի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան հնարավորությունները, ուսումնական տեղամասերը, դաշտային ավանը, տեխնիկական միջոցները, գույք-սարքավորումներն ու հրշեջ-փրկարարական տեխնիկան։
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջպետական խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Նա ՆԳ նախարարի անունից ողջունելով նիստի մասնակիցներին՝ ներկայացրել է ՆԳՆ-ում և, մասնավորապես, Փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև ՌՀՄԱԿ համագործակցության շրջանակում վերապատրաստումների և տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները։
Կամո Ցուցուլյանը հավաստիացրել է, որ ՆԳՆ Փրկարար ծառայությունը պատրաստակամ է առավելագույն ջանքեր գործադրել ԱՊՀ մասնակից պետությունների հետ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ՝ հանուն մարդասիրական գաղափարների և բնակչության անվտանգության։
Նիստի ավարտին ամփոփվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, ինչպես նաև ստորագրվել ԱՊՀ-ում արտակարգ իրավիճակների ոլորտին վերաբերող մի շարք միջպետական համաձայնագրեր։
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02