«ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի հետքերով. ի՞նչ սպասել հետո» թեմայով փորձագիտական կլոր սեղանին անմիջապես Վարշավայից զարգացումներին հետևած Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Գևորգ Մելիքյանը ներկայացրեց իր դիտարկումները՝ շեշտելով, թե հիմնականում հարցադրումն էր՝ արդյոք այս ամենը տանում է դեպի սառը պատերազմ:
Նա նշեց, որ գագաթնաժողովը պատմական համարվեց, քանի որ այն տեղի ունեցավ լրջագույն մարտահրավերների համատեքստում, և խոսքը, մասնավորապես, ՌԴ-ին էր վերաբերում:
«Արդյո՞ք սա տանում է դեպի սառը պատերազմ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտը դնում էր նրա վրա, որ ՆԱՏՕ-ն չի ուզում խնդիրներ առաջացնել հարևան երկրների համար, բայց ունեն անվտանգություն ապահովելու հստակ պահանջ անդամ երկրների կողմից»,-ասաց Գևորգ Մելիքյանը և հիշեցրեց, որ որոշում ընդունվեց անդամ երկրներից յուրաքանչյուրը ՀՆԱ-ից 3% ուղղել սպառազինության ավելացմանը, ինչը ահռելի չափ է: Եվ, ըստ այդմ էլ, ՌԴ-ից հնչում են հայտարարություններ, որ սառը պատերազմ է և այլ բան չի էլ կարող լինել:
Ըստ փորձագետի՝ ՆԱՏՕ-ն հույս ուներ, որ ՌԴ-ն կնահանջի, բայց երկու տարի է անցել և հասկացել են, որ չի պատրաստվում նահանջել, այլ ավելի ագրեսիվ է դառնում:
Նա նաև հավելեց, թե ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ստորագրեցին համաձայնագիր, չնայած մշտապես եղած տարաձայնություններին՝ թե՛ ավելի ուժեղացնել ռազմական գործոնը, թե՛ փափուկ գործիքներ օգտագործել ՌԴ-ի դեմ, ինչպես ԵՄ-ն էր գտնում:
Հաջորդ նկատառումը, ըստ փորձագետի, այն է, որ ՌԴ-ին հստակ ասվում է, որ ՆԱՏՕ-ն վերականգնում է իր հին ռազմավարությունը, որը կոչվում է սանձահարում կամ զսպում: «ՌԴ-ին հստակ հասկացնում է, որ դաշինքը չի պատրաստվում երկար սպասել ՌԴ-ի քմահաճույքներին, թե ինչպես իրեն կպահեն».-ասաց Գևորգ Մելիքյանը:
Հաջորդ դիտարկումը վերաբերում էր Վրաստան-Ուկրաինա հարաբերություններին: Մելիքյանը նշեց, որ երկու երկրներն էլ ձեռնունայն գնացին, որը ռուսների համար համարվեց հաղթանակ: «Այսինքն՝ ստացվեց, որ գումար տալիս ենք, դուք հասկացեք, թե ռուսների հետ ինչ եք անում»,–շեշտեց փորձագետը և նշեց, որ չնայած Վրաստանը հորդում ու պահանջում էր դառնալ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ, բայց ՆԱՏՕ-ն որոշում կայացրեց Վրաստանին չվերցնել՝ փոխարենը վերցնելով Մոնտենեգրոյին:
«Սրանով ՆԱՏՕ-ն ցույց տվեց, որ իր դռները փակ չեն»,-ասաց նա:
Գևորգ Մելիքյանը նաև խոսեց ԼՂ խնդրից և նշեց, որ գագաթաժողովին թեև հակամարտությանն ուղղակիորեն հղում չկար, սակայն այս հարցում նկատվեց, որ նախորդ ուելսյան գագաթնաժողովին տեքստից վարշավային գագաթնաժողովի տեքստերում որևէ տարբերություն չկար, ամբողջությամբ «քոփի փաստ» էր և, ըստ էության, զսպվածության կոչ էր, որը պետք է լուծվեր ընդունված ձևաչափի շրջանակներում:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47