Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն ազդում Մոսկվայի և Բաքվի ռազմավարական կապերի վրա: Սակայն որքան քիչ լինի լարվածություն տարածաշրջանում, այնքան ավելի լավ իրենց կզգան Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Նման հայտարարությամբ է Բաքվում հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարի հետ կայացած համատեղ ասուլիսի ընթացքում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Ասուլիսի ընթացքում Լավրովը նշել է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին առաջընթացը, որը գրանցվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակից և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սոչի այցից հետո, ընդհանուր առմամբ դրական կազդի տարածաշրջանի վրա, ինչպես նաև ներդրում կունենա սիրիական հարցի լուծման գործում:
«Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումներն այդ հարցում չեն համընկնում: Սակայն մենք կփորձենք ավելի անկեղծ խոսել, անկեղծ լինել մեր համաձայնություններում և կատարել ՄԱԿ-ի բանաձևի պահանջները»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Վերջերս Էրդողանը նամակ է հղել ՌԴ նախագահին՝ ներողություն խնդրելով կատարվածի համար։
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02