Դեռևս ապրիլի վերջերին համացանցում քննարկում էին 50-ամյա Քայլի Մինոուգի նոր սիրավեպը բրիտանական ազդեցիկ GQ ամսագրի կրեատիվ տնօրեն Փոլ Սոլոմոնսի հետ։ Այն ժամանակ մոտ կանգնած աղբյուրը հաղորդել էր, որ սիրահարները ցանկանում են գաղտնի պահել իրենց հարաբերությունները։
Երևի թե Քայլին իրոք երջանիկ է նոր ընկերոջ հետ և մոռացել է նրան, ով դավաճանել էր իրեն հենց հարսանիքի նախօրեին։
Instagram-ի իր էջում Մինոուգը Փոլի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։
«Ես սիրում եմ Նյու Յորքը»,– այսպիսի երկիմաստ մակագրությամբ է նա հրապարակել իր նկարը, որտեղ ինքն իր սիրելիի հետ գրկախառնված են մեգապոլիսի ֆոնին վրա։