Հայաստանի նկարիչների միությունում հուլիսի 3-ին տեղի է ունեցել «Էկո-Երևան 2800» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված ցուցանմուշների միջոցով նկարիչները փորձել են արտահայտել իրենց մտահոգություններն ու հիացմունքը Երևան քաղաքի բնության հանդեպ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը։
Ողջունելով արվեստագետներին, հյուրերին՝ նախարարի տեղակալը բարձր է գնահատել նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև կերպարվեստի լեզվով բնապահպանական հիմնախնդիրները բարձրաձայնելու կարևորությունը։ Ելույթով հանդես է եկել նաև բնապահպան Կարինե Դանիելյանը, ով կարևորել է արվեստի գործերի միջոցով Երևանի էկոլոգիական խնդիրների վերհանումը։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» ՀԿ նախագահ Սևադա Սարգսյանը շնորհակալություն են հայտնել Բնապահպանության նախարարությանը՝ ցուցահանդեսին աջակցելու և երկու կառույցների միջև համագործակցությունը խորացնելու համար։
Ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 8-ը, որի ժամանակ ցուցադրվելու են հայտնի արվեստագետների, երիտասարդ նկարիչների ու լուսանկարիչների՝ Երևանի կանաչ գույները ինչպես նաև բնապահպանական խնդիրները ներկայացնող գործեր։
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02