Հայաստանում կարկտակայանները ոչ միայն արդյունավետներից չեն, այլև, շատ դեպքերում, կամ չեն կրակում, կամ ուշ են կրակում: Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը` անդրադառնալով կարկտակայանների հետ կապված հասարակական բողոքի ձայնին:
«Այն, որ հակակարկտային կայանները պարբերաբար խնդիր են առաջացնում և չեն աշխատում, ինչն անդառնալի հետևանքներ է ունենում գյուղացիների համար, այլևս վաղուց փաստ է, իրականություն»,-արձանագրեց սպառողների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի նախագահը:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին կարկուտն ու հեղեղները հերթական վնասն են հասցրել գյուղացիական տնտեսություններին: Հուլիսյան կարկտահարությունները հատկապես մեծ վնաս են հասցրել Կոտայքի մարզին ու գյուղերին` Քաղսի, Ամբերդ, Բյուրական և այլն:
Չնայած սրան, տեղեկանում ենք, որ հուլիսի 11-ին` ժամը 06.53-ից մինչև 10.43-ը, համաձայն ԱԻՆ-ի, 204 հակակարկտային կայանքներից ներգործության են ենթարկվել բազմաթիվ կարկտավտանգավոր ամպեր, և կատարվել է 61478 կրակոց:
Բաբկեն Պիպոյանի հավելմամբ` նաև այս կարկտակայանների պատճառով է, որ Հայաստանում չի գործում աշխարհի շատ երկրներում շատ կարևոր ագրարային համակարգը` գյուղատնտեսական ապահովագրությունը:
«Այն, որ տարիներ շարունակ ասում ենք`պետք է ներդնել, պետք է ներդնել գյուղատնտեսական ապահովագրություն, բայց օտարերկրյա ներդրողներն այսօր հրաժարվում են Հայաստանում նման ներդրումներ կատարել»,-ավելացրեց Բաբկեն Պիպոյանը:
Tert.am -ի հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն էլ, կարկտի հետ կապված, կրկնեց այն, ինչ ասվում էր մոտ մեկ ամիս առաջ ու վերջին 15 տարիներին, որ բութան կրակող, ցածր էֆեկտիվության, հնացած տեխնոլոգիաներով կարկտակայաններից ոչ միայն պետք է ազատվել, այլև « կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դրանց պահպանության ծախսերը հանել բյուջեի վրայից»:
«Ասել եմ ու նորից ասում են` այդ սարքերը բանի պետք չեն, Տեր Թոդիկի ժամանակաշրջանի, տեխնոլոգիան խախտած սարքեր են, որոնցից Եվրոպայում ու աշխարհի շատ երկրներ վաղուց ազատվել են», -ավելացրեց Հրաչ Բերբերյանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47