Փարիզում նախատեսվող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հետապրիլյան հերթական հանդիպումը էական ոչ մի փոփոխություն չի բերի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
«Հերթական հանդիպում կլինի: Կոչ կանեն խաղաղությամբ հարցը լուծելու, փորձ կարվի ճնշելու Հայաստանին ու պարտադրել տարածքների զիջում, որովհետեւ Հայաստանը թույլ կողմ է»,- ասաց քաղաքագետը:
Արա Պապյանը չբացառեց պատերազմի վերսկսման հավանականությունը: Դա, ըստ նրա, սպասելի է, քանի որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին:
«Եթե Ռուսաստանը ցանկանում է զենք վաճառել Ադրբեջանին, ապա պատերազմը մոտենում է: Ադրբեջանը, երբ ուզում է պատերազմ սկսել՝ սկսում է, երբ ուզում է վերջացնել՝ վերջացնում է: Սա նպաստավոր ելք է Ադրբեջանի համար, ակնկալվում է, որ նույն բանը տեղի կունենա նաեւ ապագայում»,- ասաց Արա Պապյանը:
Անդրադառնալով շփման գծում վստահության մեխանիզմների ներդրմանը, քաղաքագետը նշեց, որ էական նշանակություն ունի, թե ինչ կերպ կիրականացվի մոնիթորինգը սահմանին: «Եթե պիտի միայն դիտորդների թիվն ավելացնեն, ապա դա արդյունավետ չի լինի: Եթե ստուգող սարքեր տեղադրվեն, գուցե արդյունավետ լինի ինֆորմացիայի հավաքման համար, մնա քաղաքական հարցը: Բայց դրան էլ դեմ են Ռուսաստանը եւ Ադրբեջանը»,- նշեց Արա Պապյանը:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02