Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակում կատարված փոփոխությունները բավարար չեն ասելու համար, որ պատերազմից դասեր ենք քաղել: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը:
«Մի ձերբակալված գեներալ, մի երկու պաշտոնանկություն ու ոչ մի հետեւություն: Պատերամի հարյուր օրը լրացավ երեկ, հարյուր օրվա ընթացքում ներքաղաքական փոփոխություններ չեմ տեսնում: Որոշակի բարելավումներ կան սահմանի վրա` զինատեսակներ, նոր սարքեր, բայց էական առումով անորոշ է մնում ռուսական 200 միլիոն զենքի հարցը»,- ասաց Արա Պապյանը` նշելով, որ միաժամանակ Ռուսաստանն էլ հայտարարում է, որ շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին:
Քաղաքագետը ապրիլյան քառօրյա պատերազմի եւ Լիբանանյան երկրորդ պատերազմի միջեւ համեմատություն անցկացրեց, երբ 34 օրվա ընթացքում Իսրայելը նույնքան զոհ ունեցավ, որքան մենք 4 օրվա ընթացքում: Նա հիշեցրեց, որ թեեւ Իսրայելը պարտվող կողմ չէր, սակայն պատերազմից հետո 50 հանձնաժողով ստեղծվեց, որոնք քննեցին, թե ինչու բացարձակ հաղթանակ չտարան ու այդքան զոհ ունեցան:
«Քննությունը հանգեցրեց նրան, որ պաշտպանության նախարարն ու շտաբի պետը պաշտոնանկ արվեցին, իրենք համարեցին, որ իրենց 150 զոհը շատ է` լինելով հարձակվող կողմ: Իսկ մեր մոտ ո՞ր գեներալը կամավոր հրաժարական տվեց, ասաց` իմ խղճի վրա չի նստի, իմ համար անպատվաբեր է դա: Մեզ մոտ եղան միայն ամպագորգոռ հայտարարություններ, բայց արդյունք չեղավ»,- ասաց քաղաքագետը:
Պատերազմից հարյուր օր հետո, ըստ քաղաքագետ, արտաքին ճնշումն ավելանում է հայկական կողմի վրա եւ հարցի լուծումը դիտարկվում է հայկական կողմի միակողմանի զիջումների վրա:
«Փոխզիջում չի, քանի որ Ադրբեջանը ոչինչ չի զիջում: Խոստում է տալիս, որ ապագայում կարող է քննարկել ճանաչման հարցը: Բայց միաժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ բացառվում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչեն: Ղարաբաղի նախիջեւացումն իրենք մեզ հրամցնում են որպես փոխզիջում»,- ասաց քաղաքագետը` կարծիք հայտնելով, որ եթե տարածքները հանձնվեն, միեւնույն է, Ադրբեջանը Արցախի Հանրապետությունը չի ճանաչի:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47