ՄԻնգեչաուրում Ադրբեջանի ՋԷԿ-ի ենթակայաններից մեկում տեղի ունեցած վթարի պատճառների հետաքննության համար ստեղծվել է պետական հանձնաժողով ու հատուկ փորձագիտական հանձնաժողով, որում ընդգրկվել են մասնագետներ էներգետիկայի ոլորտից, ԱԻՆ-ից, ԳԱԱ-ից, արդյունաբերական ինստիտուտից։ Հանձնաժողովը ղեկավարում է ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Նազիմ Մամեդովը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջին փոխվարչապետ, վթարի պատճառների հետաքննության հարցերով հանձնաժողովի ղեկավար Յագուբ Էյուբովը տեղեկացրել է, որ վթարն ազդել է մի շարք պետական օբյեկտների գործունեության վրա։ Մասնավորապես դադարեցվել է բոլոր սարքավորումների աշխատանքը Բաքվի նավթի վերամշակման գործարանում։ «Հիմա գործարանում աշխատանքային ռեժիմի են վերադարձվում բոլոր սարքավորոմները, բացի կատալիտիկ կրեկինգի սարքավորումից։ Այդ սարքավորման ռեգեներատորային բլոկում խնդիր է առաջացել, որը մանրակրկիտ կպարզվի զննումից հետո։ Նախնական գնահատականներով՝ վերանորոգման- վերականգնման աշխատանքները 8-10 օր կտեւեն։,- ասել է Էյուբովը։ Նա նաեւ հայտնել է, որ էներգամատակարարման դադարեցումը հանգեցրել է նրան, որ SOCAR ընկերության ու նավթ ու գազ արդյունահանող մյուս ձեռնարկությունների կողմից նավթի արդյուհանման օրական ծավալը երեքշաբթի կրճատվել է 4․2 հազար տոննա նավթով ու 1․035 մլն խորանարդ մետր գազով։
Իսկ լույս հուլիսի 3-ի գիշերը շարքից դուրս էր եկել Ադրբեջանական ՋԷԿ-ի ենթակայաններից մեկի տրանսֆորմատորը։ Վթարի հիմնական պատճառը, ըստ Էներգետիկայի նախարարության, ենթակայանում տեղի ունեցած անջատումն էր, ինչը խախտել է ամբողջ էլեկտրակայանի բնականոն գործունեությունը։ Նախարարության տվյալներով՝ այդ խնդիրների պատճառը անբնական շոգն ու էլեկտրաէներգիայի սպառման աճն է եղել։ Արդյունքում ամբողջ Ադրբեջանը մի քանի ժամով մնացել է առանց լույսի։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02