ՀՀ քննչական կոմիտեն հարուցված քրեական գործի շրջանակներում փորձում է պարզել 21-ամյա Ջուլիետա Կարապետյանի ինքնասպանության պատճառները։
«Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդ աղջիկն ինքնասպանությունից առաջ նամակ է գրել իր ծանոթներից մեկին՝ տեղեկացնելով իր մտադրության ու պատճառների մասին։ Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ երիտասարդը, վերջինիս մայրը, տուժած աղջկա հարազատները, դասախոսներ։ Առգրավվել է նրա բջջային հեռախոսը, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ստանալու վերաբերյալ։ Քննիչը որոշում է կայացրել հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին»,- ասված է ՔԿ-ի տեղեկատվության մեջ:
Ըստ ՔԿ-ի՝ «հաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել նաև հնարավոր շարժառիթների վերաբերյալ մամուլի հրապարակումները»:
Հուլիսի 4-ի ուշ երեկոյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող շենքերից մեկի 8-րդ հարկի իրենց բնակարանից Ջուլիետան ցած էր նետվել: Նա սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
Հիշեցնենք, որ մամուլը գրեց, որ աղջիկն ինքնասպանություն է գործել, և դա եղել է բուհի պետական ավարտական քննությունից անբավարար գնահատական ստանալու հետևանքը: Գրվեց նաև, որ Ջուլիետան բողոքարկել է քննության արդյունքները, նաև ավելի քան մեկ ամիս բազմաթիվ անգամներ փորձել է իր ձայնը լսելի դարձնել կրթության ոլորտի պատասխանատուներին` համարելով, որ անարդարություն է տեղի ունեցել, սակայն, փոփոխության չի ենթարկվել:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47