Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի դեմ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար, ապա նման քայլն անպատասխան չի մնա, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։
«Եթե նման բան անեք՝ պատասխանը կստանաք։ Նման մտածողությամբ երկկողմ հարաբերություններ չեն զարգացնում», - ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանն ու Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմանը և նշել, որ Թուրքիան դեմ է նման քայլերին։
«ԱՄՆ-ի այս քայլը ճիշտ չենք համարում։ Նոր կառավորությունը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից։ Սակայն եվրոպական երկրներն ու Իրանը ցանկանում են շարունակել այն։ ԱՄՆ-ն ասում է՝ «ես որոշել եմ, մյուս երկրներն էլ ստիպված են ենթարկվել այդ որոշմանը», այդպես չեն անում»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Իրանն ու «միջնորդ վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության են եկել իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02