Հայաստանն ու Լիբանանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Բեյրութում լրագրողների հետ զրույցում Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշեց, որ այդ ուղղությամբ երկու երկրները նաև զգալի անելիք ունեն:
«2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին երկու ուղղություններով շատ ակտիվ երթևեկություն կար: Երկու ավիաընկերություններ աշխատում էին, արդյունքում գրեթե ամեն օր թռիչներ կային: Ստացվում էր, որ օրական 150-200 հոգի երթևեկում էր երկու ուղղությամբ: Արդյունքում՝ Լիբանանից Հայաստան գնացողների թիվը անցնում էր 40 հազարը, իսկ հակառակ ուղղությամբ՝ 11-12 հազարը»,-ասաց Ավետիս Կիտանյանը:
Նա նշեց, որ այստեղ մեծ է զանգվածային լրատվամիջոցների դերը: Երկու կողմն էլ պետք է իր հասարակության լայն շրջանակին ցույց տա, թե ինչ զբոսաշրջային հնարավորություններ կան: Ավետիս Կիտանյանի խոսքով՝ Լիբանանում ծառայությունները բարձր մակարդակի վրա են, կլիման բավական բարենպաստ է:
«Քարոզչական արշավը եթե շարունակենք, ապա մեծ հնարավորություններ կան այս ոլորտում: Բնակիչներին տուրիստական հնարավորությունները ներկայացնելուց զատ, պետք է ստեղծել պայմաններ այս բիզնեսով զբաղվողների համար, որ հետաքրքրություն ունենան ծախելու եղած պրոդուկտը:
Լիբանանում մեծ հայ համայնք կա, հայերը մշտապես ձգտում են Հայաստան գնալ, մեծ թվով արաբներ էլ հետաքրքրված են Հայաստանով: Եթե մատչելի փաթեթներ լինեն, ապա վստահ եմ, որ երկկողմ շարժը կակտիվանա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Լիբանանում խոհանոցը, հյուրանոցային հնարավորությունները բացառիկ են:
Ավետիս Կիտանյանը կարևորեց «Արմենիա» ավիաընկերության գործունեությունը: Նրա խոսքով՝ ավիաընկերության շուկա մուտք գործելը ակտիվություն մտցրեց, քանի որ ճկուն գնային առաջարկներով էր հանդես գալիս:
Խոսելով Լիբանանի քաղաքացիների նկատմամբ վիզայի դյուրացման Հայաստանի քաղաքականության մասին՝ Ավետիս Կիտանյանը նշեց, որ դա կարևոր քայլ է:
«Շատ խելացի քայլ է առանց վիզայի ռեժիմ սահմանելը: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն երկրները, որոնք այդ մոտեցումն են կիրառում, զբոսաշրջության ոլորտում մեծ հաջողություններ են գրանցում: Հայաստանը զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի, պարզապես պետք է ներդրում արվի, զբոսաշրջության ոլորտին ուղղված ֆինանսավորումն ավելացվի»,-հավելեց Ավետիս Կիտանյանը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02