Ադրբեջանի սահմանապահներն իրանա-ադրբեջանական սահմանին առգրավել են թմրանյութերի խոշոր չափաբաժին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Առգրավվել է, ընդհանուր առմամբ, 260 կգ հերոին տեսակի թմրանյութ, որն Ադրբեջանի տարածքով Իրանից փոխադրվելու էր Ուկրաինա:
Սա վերջին երկու ամսում Ադրբեջանի տարածքով խոշոր քանակի թմրանյութերի փոխադրման 3-րդ կանխված դեպքն է:
Ադրբեջանը հանդիսանում է եվրոպական և այլ երկրներ թմրանյութերի փոխադրման տարանցիկ ուղի, ինչի մասին վկայում են ոչ միայն կատարված բացահայտումները, այլ նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցները:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան-Ադրբեջան-Թուրքիա ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ’ «Հին բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հիմնականում օգնում է Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունը:
Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:
2010 թ. սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02