2016 թ. լրանում է հայերէն Աստուածաշնչի առաջին տպագրութեան 350-ամեակը: Այս առթիւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ նպատակ ունենալով վերարժևորել Ոսկան Երևանցու իրականացրած Սուրբ Գրքի հրատարակութեան այս մեծապէս կարևոր իրադարձութիւնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեամբ Գէորգեան հոգևոր ճեմարանն ու Ս. Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանը համատեղ նախաձեռնել են «Հայերէն Սուրբ Գրքի թարգմանութիւնն ու հրատարակութիւնը պատմութեան հոլովոյթում» գիտաժողովը:
Գիտաժողովի շրջանակներում արդրադարձ կկատարուի մի շարք կարևոր և արդիական թեմաների, որոնք ամփոփուած կը լինեն հետևեալ երեք բաժիններում` 1. Աստուածաշնչի հայերէն թարգմանութեան բնագրային վերլուծութիւն: Այս բաժնում հիմնականում առաջարկւում է անդրադարձ կատարել հայերէն թարգմանութեան տարընթերցումներին և իւրայատկութիւններին` համեմատութեամբ եբրայերէն, յունարէն, ասորերէն, լատիներէն և այլ բնագրերի, ինչպէս նաև բնագրային հաւելումներին կամ կրճատումներին:
2. Աստուածաշնչի հայերէն թարգմանութեան պատմական վերլուծութիւն: Այստեղ ցանկալի է, որ հեղինակներն անդրադառնան Սուրբ Գրքի հայերէն թարգմանութեանն առնչուած պատմական զարգացումներին, Աստուածաշնչի կանոնին, ճաշոցներին և հրատարակութիւններին:
3. Աստուածաշնչի աստուածաբանական վերլուծութիւն: Առաջարկւում է աստուածաբանական տեսանկիւնից ուսումնասիրել Հին և Նոր Կտակարանները` յատուկ յղում կատարելով հայերէն բնագրին:
Թեմաները կարող են ընդգրկել ինչպէս Աստուածաշնչի գրքերի ամբողջական բաժինների, այնպէս էլ առանձին գրքերի կամ տեղիների վերլուծութիւններ:
Խնդրում ենք` զեկոյցների թեմաների առաջարկութիւններ ներկայացնել Գէորգեան հոգևոր ճեմարան մինչև 2016 թուականի օգոստոսի 31-ը:
Տեղեկացնում ենք, որ գիտաժողովի զեկոյցները ի մի են բերուելու և հրատարակուելու Սուրբ Գրքի հայերէն առաջին տպագրութեան 350-ամեակին նուիրուած առանձին հատորով:
Էլ. հասցէ. [email protected]
Հեռ. +37410 517180/182
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02