Կարևորը հաշիվը չէ, այլ՝ հայ երկրպագուներին ուրախացնելը. Կաֆու
07.07.18 | 16:28
Հուլիսի 8-ին Երևանում տեղի կունենա լեգենդների հանդիպում համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ: Խաղին ընդառաջ մի քանի մասնակից այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
Կաֆուն առաջին անգամ է Հայաստանում, նրա խոսքով՝ կարևորը հաշիվը չէ, այլ՝ հայ երկրպագուներին ուրախացնելը: «Ռոմայի» նախկին պաշտպան Վինսենտ Կանդելան էլ կես կատակ կես լուրջ հավելեց, որ հաղթելու են, քանի որ իրենք իրենց ողջ կարիերայի ընթացքում խաղացել են հաղթելու համար:
Իսկ Բուլղարացի լեգենդար ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը ի տարբերություն Կաֆուի առաջին անգամ չէ, որ Հայաստանում է և սիրում է մեր երկիրը: Վաղվա խաղին տրամադրված է այնպես, որ ներկաները միայն դրական տպավորություններ ստանան:
Հիշեցնենք, որ մրցելու են Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականները:
Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:
Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Խրիստո Ստոիչկով, Կախա Քալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:
Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:
Արմինե Բրսոյան