Թուրքիայի իշխանությունները կարգադրել են աշխատանքից հեռացնել 18.632 պետական աշխատողի, այդ թվում` նաև ոստիկանների, զինվորականների ու ակադեմիկոսների, հայտնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ համապատասխան որոշման մասին հայտարարվել է հուլիսի 8-ին:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ աշխատանքից հեռացվածների մեջ մեծ թիվ են կազմում ոստիկանները՝ 8.998 մարդ: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ լինելու ու երկրի ազգային անվտանգությանը սպառնալու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ հեռացվածների մեջ կա 3.077 զինծառայող, 1052 քաղծառայող՝ արդարադատության նախարարությունից, 649 ժանդարմ, 199 ակադեմիկոս և այլք:
Հայտնի է, որ Թուրքիան 2016թ. հուլիսից գտնվում է արտակարգ դրության ռեժիմի իրավիճակում: Այն սահմանվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ իրականացված մահափորձի ու պետական հեղաշրջման փորձի տապալումից հետո
Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է 7 անգամ: Այս ընթացքում աշխատանքից հեռացվել է 110.000 աշխատող, ձերբակալվել է մոտ 80.000 մարդ:
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման տապալված փորձի համար մեղադրում են Միացյալ Նահանգներում բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02