Ոստիկանապետ նշանակվելու առաջին իսկ պահից Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, որ Հայաստանում արտոնյալ մարդիկ չեն լինելու և բոլորը հավասար են լինելու օրենքի առջև: Այս հայտարարությունից հետո ժամանակ էր պետք հասկանալու համար թե արդյո՞ք ոստիկանապետը կարողանալու է կյանքի կոչել իր իսկ կողմից հռչակված սկզբունքը թե՞ ամեն դեպքում մեզանում լինելու են արտոնյալ մարդիկ , բայց կարճ ժամանակահատվածում արդեն իսկ կարող ենք արձանագրել , որ ոստիկանապետ Օսիպյանը սկզբունքորեն հետևում է իր իսկ հռչակած սկզբունքին և Հայաստանում այլևս արտոնյալ մարդիկ չկան : Անցած օրերի ընթացքում ոստիկանությունը անօրինական զենք, զինամթերք որոնելու արդյունքում հետախուզումներ է իրականացրել նախկին իշխանության ազդեցիկ դեմքերի մոտ՝ կանգնեցնելով նրանց ավտոմեքենաներն ու ոստիականություն տեղափոխելով մի շարք ազդեցիկ գործիչների, ինչպես նաև կրիմինալ աշխարհի հեղինակությունների :
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի ընդառաջել նաև Գագիկ Ծառուկյանի խնդրանքը և պահանջել է, որպեսզի նրա օգնական Էդուարդ Բաբայանը անհապաղ ներկայանա ոստիկանություն , քանի որ կասկածվում է քաղաքացուն մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ : Եվ հաշվի առնելով , որ Գագիկ Ծառուկյանը գործող իշխանության մաս է կազմում սա նշանակում է , որ ոստիկանությունը խտրական վերաբերմունք չի դրսևորում օրինականության պահպանման հարցում , այլ նախկին իշխանավորների կողքին օրենքի առջ հավասարության նշան է դնում նաև օրվա իշխանավորների նկատմամբ:
Անչափ կարևոր է , որ ոստիկանապետ Օսիպյանը սկզբունքորեն պահպանում է իր իսկ հնչեցրած սկզբունքը և պայքարում , որպեսզի բոլորը անկախ իրենց ազդեցության և ֆինասնական կարողության՝ հավասար լինեն օրենքի առջև:
Ի դեպ՝ Օսիպյանը միշտ էլ աչքի է ընկել օրենքին ծառայելու մտածողությամբ , և երբ տարիներ առաջ՝ այն ժամանակ դեռևս Երևանի փոխոստիականպետ Օսիպյանի եղբոր որդին մասնակից էր դարձել ծեծկռտուքի և ավելի քան մեկ տարի գտնվում էր հետախուզման մեջ, Օսիպյանը դարձյալ չպաշտպանեց իր եղբոր որդուն, այլ հայտարարեց, որ իր զարմիկը ևս հավասար է օրենքի առջև և պետք է բոլորի հետ համարժեք կրի իր պատասխանատվությունը :
Ուրախալի է , որ ոստիկանությունը գլխավորում է օրենքի տառին ծառայող , սկզբունքային սպա:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44