Մատնահետքերի կիրառման, ID քարտերով քվեարկության, մատների թանաքոտման, ընտրողների գրանցման հարցերում վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն ունի բցասական դիրքորոշում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ-ում 4 քաղաքական ուժերի մասնակցությամբ աշխատանքային խմբի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով, կրկնաքվեարկությունը բացառելու համար մատնահետքերի միասնական տվյալների բազա հավաքելն անիրագործելի է՝ հաշվի առնելով, որ մեկ տարում են նախատեսվում ընտրությունները:
Նա նշեց, որ լավագույնը կլիներ ստեղծել այն տարբերակը, որ նախապես համակարգում կհավաքագրեր քաղաքացու մատնահետքերը, եւ երբ քաղաքացին գրանցվում է ընտրական տեղամասում եւ հաստատվում է, որ այդ մարդու մատնահետքն է, այլ մարդ չի փորձում այդ ընտրողի փոխարեն ընտրել:
«Ողջամիտ սցենարն ընտրողների մատնահետքով ID քարտեր բաժանելն էր, որից այս պահին ունի 970 000 մարդ, որից միայն 200 000-ին մոտ է, որ մարդկանցից հավաքագրվել են բոլոր տասը մատնահետքերը, մնացածը ID քարտերի վրա երկու մատնահետքն է հավաքագրվել:
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ բավական խնդիր կա այս պահին ID քարտերի տրամադրման հետ, քանի որ այդ լեհական կազմակերպության հետ պայմանագիրը վերջացել է եւ պատվեր տալով՝ երկար ժամանակ է պահանջում: «Այս պահին գնալ անձնագրային բաժանմունք եւ ID քարտ խնդրել, ձեզ դա կտրամադրեն միայն այն դեպքում, եթե հիմնավորեք, որ իրոք շատ է պետք, որովհետեւ դեֆիցիտ կա արդեն մի քանի ամիս շարունակ»,-ասաց Իոաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ մեկ տարին բավարար չէ այս ողջ գործընթացը որակյալ կազմակերպելու համար:
ԱԺ հանձնաժողովի ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նկատեց, որ փաստորեն նրանք ընդունեցին ՀՀԿ-ի փաստարկները նախկին Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում, որ մատների թանաքոտման համակարգի դժվարություններ կան. «Տրամաբանորեն եկել եք, հանգել նրան, ինչ մենք մեկուկես տարի առաջ քննարկում էինք ԸՕ-ի մշակման ժամանակ»:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դրանով հանդերձ կրկնաքվեարկությունը կանխարգելող այլ մեխանիզմներ լինելու, են եւ այս պահին որոշները հանձնաժողովի քննարկման տիրույթում են:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03