Թաիլանդի հյուսիսում գտնվող և հորդառատ անձրևների հետևանքով տեղ-տեղ հեղեղված Թհամ Լուանգ քարանձավային համալիրից դուրս են բերվել հունիսի 23-ից այնտեղ թակարդված բոլոր երեխաներն ու նրանց ֆուտբոլային մարզիչը, գրում է ria.ru-ն։
«Տասներկուերորդ երեխան ու նրանց մարզիչը դուրս են բերվել քարանձավից և ուղևորվում են դաշտային հոսպիտալ»,-մանրամասնել են լրատվամիջոցները:
Հայտնի է, որ երեխաներին սպասվում է տևական կարանտին: Բժիշկները նրանց հետազոտելու են՝ առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Քանի որ երեխաները բավական թույլ են ու հյուծված, առաջին օրերին ծնողները նրանց կարող են տեսնել միայն ապակյա պատնեշից այն կողմ:
Հիշեցնենք, որ 11-16 տարեկան 12 երեխաներից բաղկացած խումբն իրենց մարզչի հետ մտել էր 7 կմ երկարությամբ քարանձավն ու հանկարծակի սկսված հորդառատ անձրևի հետևանքով զրկվել դուրս գալու հնարավորությունից:
Հայտնի է, որ ջուրը փակել էր քարանձավի մուտքը՝ ներսում թակարդվածներին ստիպելով ավելի հեռանալ մուտքից ու պատսպարվել քարանձավի ամենախոր հատվածում: Ինը օր սոված ու լիակատար մթության մեջ մնալուց հետո նրանց օգնության էին հասել բժիշկներն ու զինծառայողները: Մի քանի օր անց սկսվել էր փրկարար գործողությունը, որն իրականացվել է 3 փուլով։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02