Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հուլիսի 6-ին Շուշիի դպրոցներից մեկում կայացած հավաքին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի ՛ համաքաղաքացիներ,
Որպեսզի սուտը իրականության տեղ չընդունվի, ցանկանում եմ արձագանքել «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խմբի կողմից իմ հասցեին տարածած այն հայտարարությանը, թե իբրև հուլիսի 6-ին, Շուշիի միջնակարգ դպրոցում ժողովի եմ հրավիրել արձակուրդում գտնվող ուսուցիչներին եւ նրանց հորդորել չմասնակցել հուլիսի 7-ին այդ շարժման կողմից Ստեփանակերտում կազմակերպվելիք հանրահավաքին:
Նախ նշեմ, որ հուլիսի 6-ին, հաշվի առնելով դպրոցական արձակուրդների շրջանը, Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում հանդիպման եմ հրավիրել ոչ թե ուսուցիչներին, այլ բերդաքաղաքի երիտասարդությանը եւ նրանց հետ քննարկել իրենց հուզող տարբեր հիմնախնդիրներ:
Երկրորդ՝ հանդիպման ժամանակ ներկայացրել եմ իմ դիրքորոշումը տարբեր զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Արցախի անվտանգության ու կայուն զարգացման կարևորությունը: Միևնույն ժամանակ զերծ եմ մնացել նշյալ հանրահավաքին չմասնակցելու վերաբերյալ որևէ հորդոր հնչեցնելուց:
Հավելեմ, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակվելու են եւ առաջիկայում կրելու են ավելի հաճախակի բնույթ»:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02