ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 11-ից 12-ը նախատեսված վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Բրյուսել, որի շրջանակներում հանդիպելու է Եվրոպական միության ղեկավարության հետ՝ ասաց, որ ԵՄ-ի վերաբերմունքի ընդհանուր ֆոնը Հայաստանի նկատմամբ բավականին դրական է:
Նա կարևորեց, որ ԵՄ պաշտոնյաները հավատում են Հայաստանի կառավարության անկեղծությանը` իրականացնել այն բարեփոխումները, որոնք նշված են պայմանագրում, և Նիկոլ Փաշինյանի հանդիպումները լրացուցիչ խթան կլինեն:
«Ծրագրեր կան, որտեղ ԵՄ-ն ոչ թե խորհրդակցական աջակցություն, այլ նաև ֆինանսական աջակցություն է նախատեսել, և համաձայնագրում կա բանաձև`ավելին` ավելիի դիմաց, այսինքն՝ որքան Հայաստանը պատրաստ կլինի իրականացնել համաձայնագրում նշված բարեփոխումները, այնքան լուրջ և մեծ աջակցություն կլինի»,-ասաց նա:
Հովհաննես Իգիթյանը կարևորեց այն, թե Հայաստանի իշխանություններն որքան լուրջ և որքան առաջ կգնան այդ բարեփոխումների իրականացման հարցերում: «Առայժմ պարզ երևում է այդ քաղաքական ցանկությունը, բայց թե՛ օրենսդիր իշխանության մակարդակով դժվարություններ կան, թե՛ գործադիրի ոչ բոլոր մարդիկ են հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, և դատական իշխանությունների մակարդակով ևս խնդիր կա, իսկ դատախազությունը առայժմ չի հասկացել, թե ինչպես պետք է աշխատի: Դրանք մեր խնդիրներն են, և կան քայլեր, որոնք մենք պետք է անենք`ավելի էֆեկտիվ դարձնելու իշխանության բոլոր ճյուղերը»,-ասաց նա և կարևորեց ոչ միայն պարզապես լավ հարաբերություններ ունենալը ԵՄ-ի հետ, այլ այն մոդելի ստեղծումը, որով ապրում են ԵՄ անդամ երկրները, և այդ հարցում ԵՄ-ն Հայաստանին հավատում է:
«Հայաստան-ԵՄ նախկին հարաբերություններն ունեին երկու խնդիր`առաջինը իշխանությունների կողմից կաշկանդվածություն կար այդ հարաբերություններում՝ կապված նրա հետ, թե ինչ կասի Ռուսաստանը, և երկրորդ` խնդիրը ԵՄ-ն չէր հավատում Հայաստանի բարեփոխումների անկեղծությանը, որովհետև տեսնում էին, որ Հայաստանի քայլերը ավելի շատ արարողակարգային բնույթ էին և կրում և իմիտացիոն: Իսկ այդ երկու գործոնները ներկայումս չկան»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, ապա նա նշեց, որ շատ ծրագրեր կան իրականացնելու, և քաղաքական հարաբերությունները կարելի է ակտիվացնել: «Ես գիտեմ, որ շատերը մտահոգություններ ունեն, որ ՆԱՏՕ-ի այս կամ այն փաստաթղթում հայտնվում էին այնպիսի ձևակերպումներ, որոնք ճիշտ ձևով չէին ներկայացնում հատկապես տարածաշրջանային, մասնավորապես Արցախի հետ կապված հարցերը, և այդպիսի խնդիրներ չունենալու համար պետք է աշխատենք ՆԱՏՕ-ի հետ, ճիշտ ներկայացնենք մեր դիրքորոշումը: ՆԱՏՕ-ն չպետք է դիտարկենք որպես հակառուսական կազմակերպություն, այլ այն թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ձևերով ներկայացնում է անվտանգության երաշխիքներ, և այդ երաշխիքներից պետք է օգտվենք»,-ասաց նա:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44