Նախ եկեք ընդունենք, որ մինչ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խնամիանալը Արա Մինասյանն արդեն իսկ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ բժշկի համբավ ձեռք բերած անհատ էր, ով իր բժշկի կարիերան չի կերտել Սերժ Սարգսյանի կամ իր որդու շնորհիվ․․․
Եկեք նաև ընդունենք, որ ունենալով ազդեցիկ կապեր և հնարավորություններ՝ Արա Մինասյանը այլոց պես չի սեփականաշնորհել իր գլխավորած բժշկական հաստատությունը, այլ՝ որպես տնօրեն ղեկավարել է պետական հիմնարկ և ղեկավարել է այնպես, որ այսօր նրա կոլեկտիվի մեծամասնությունը խորը հարգանքով են խոսում իրենց ղեկավարի մասին։
Այն, որ մեր առողջապահական համակարգում բազմաթիվ հարցեր և պրոբլեմներ կան․ սկսած բժիշկների ցածր աշխատավարձից, մինչ՝ թանկ առողջապահություն, և հասարակության մեծ մասի համար անվստահելի առողջապահություն (անվստահութունն է հիմնական պատճառը, որ մեր հարուստներն ու ունևոր պաշտոնյաները, հաճախ նաև՝ հասարակ մարդիկ տուն-տեղ ծախում և բուժման են գնում արտասահման)՝ փաստ է, և կարծում եմ առողջապահության նոր նախարարը իր ուշադրությունը պետք է սևեռի առաջին հերթին հենց այս խնդիրների վրա։
Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ որոշ մարդիկ տարբեր տարիներին սեփականաշնորհել են Հայաստանի բժշկական հաստատություններն ու առողջապահությունը դարձրել իրենց համար բիզնես։
Ես դեմ չեմ, որ առողջապահությունը բիզնես լինի, բայց առաջին հերթին այն պետք է լինի որակյալ բժշկություն ապահովող համակարգ և որ ամենակարևորն է՝ քաղաքացուն հասանելի։
Այ հիմա նոր նախարարը թող փորձի պարզել, թե ինչպե՞ս են ժամանակին սեփականաշնորհվել բժշկական հաստատությունները, ինչո՞ւ են մատուցվող ծառայություններն այդքան թանկ և ինչո՞ւ մեր քաղաքացիները չվստահելով մեր առողջապահական համակարգին՝ տուն-տեղ ծախում և գնում են արտասահման՝ բուժվելու։
Մենք պետք է հասկանանք, որ ժողովրդի գիտակից հատվածը շատ շուտ հոգնելու է նորերի՝ նախկիններին սևացնելու և պատժելու գործելաոճից, և սկսելու է պահանջել շատ ավելի կարևոր բաներ և որքան շուտ նորերը սկսեն զբաղվել այդ կարևոր բաներով, այդքան ավելի լավ և իրենց, և հասարակության համար։
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02