Ինձ համար անընդունելի է, որ որոշ մարդիկ սպասում են նոր իշխանության ներկայացուցիչներից մեկն իր հրապարակային խոսքում վրիպում թույլ տա կամ ինչ-որ միտք սխալ ձևակերպի, որպեսզի սկսեն վատաբանել կամ վիրավորեն այդ պաշտոնյային…
Պարզ է չէ՞, որ Կարպիս Փաշոյանը և առհասարակ բոլորս Ռոբերտ Աբաջյանի և մյուս հայրենիքի համար ընկած տղերքին համարում ենք հերոսներ և այստեղ երկու կարծիք լինել չի կարող, հետևաբար պետք է անհեթեթ մեկնաբանություններից և կարծիքներից հեռու մնալ:
Իրականում կարևոր խնդիրն այն է, որ նոր իշխանության ներկայացուցիչները, երբ շարունակում են պնդել, որ ապրիլյան պատերազմի օրերին առաջին գծում կանգնած մեր հերոս տղերքը զոհվել են` զենք կամ փամփուշտ չունենալու պատճառով, չգիտես ինչու մոռանում են, որ այդ օրերի Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին այսօր իրենք նշանակել են Պաշտպանության նախարար և նաև զարմանալի է, որ այն օրերին փոխնախարար աշխատած, իսկ այսօր արդեն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր երիտասարդ գործընկերներին չի փորձում սանձել և բացատրել իրականությունը:
Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ ապրիլյան պատերազմ կոչվածը հերթական դիվերսիոն ներթափանցման փորձ չէր, այլ ադրբեջանա-թուրքական պրոֆեսիոնալ զինված ուժերի կողմից` մեկ և կայծակնային հարվածով Արցախը գրավելու գործողություն, որը ետ շպրտվեց Ռոբերտ Աբաջյանի և մեր մյուս հերոս տղաների նվիրումի, անձնազոհության և նաև այն օրերին Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարությամբ:
Չի կարելի պատմությունը խեղաթյուրել, մանավանդ, որ այսօր էլ կանգնած ենք պատերազմի վտանգի առջև…
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
10:50
10:50 02.11.26
17:05 02.11.26
15:55 02.11.26
15:19 02.11.26
15:03 02.11.26
11:09 02.11.26
16:14 02.11.26
15:36 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02