Էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող բելգիական ընկերությունը հաճախորդներին կվերադարձնի 2018 ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ ձեռք վերած հեռուստացույցների գումարները։
Աշխարհի առաջնության նախօրեին էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող խանութը հայտարարել էր, որ հաճախորդներին կփոխհատուցի աշխարհի առաջնությունից առաջ ձեռք բերված հեռուստացույցների գումարները այն պայմանով, եթե Բելգիայի հավաքականը ավելի քան 15 գնդակ խփի
։
«Մենք դա արեցինք, մեր «սատանաները» ավելի քան 15 գնդակ խփեցին Ռուսաստանում աշխարհի առաջնության ընթացքում»,– ասվում է խանութի մամլո ծառայության հաղորդագրության մեջ։