Հայաստանում պետծառայողների սոցփաթեթից հագնստի բաղադրիչը կասեցնելու դեպքում Սահմանադրության առաջին հոդվածն է ոտնահարվում, քանի որ այնտեղ նշված է, որ Հայաստանը նաեւ սոցիալական պետություն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով, փաստորեն, պետությունը հայտարարում է, որ իր կողմից ներդրված ջանքերը՝ իր քաղաքացիների սոցիալական երաշխիքների եւ նրանց բարեկեցիկ կյանքն ապահովելու գործում անզոր է:
Անդրադառնալով կառավարության այս նախաձեռնությանը, փաստաբանը նշեց, որ դա ավելի շատ ավելի քաղաքական, պետական եւ իշխանական ծրագրային խնդիր է, քան իրավական:
«Ավելի շատ հասարակությունը պետք է կառավարությանը պահանջ ներկայացնի, այլ ոչ թե իրավական ճանապարհով հասնի փաթեթի տրամադրմանը: Իրավական ապահովման երաշխիքները ՀՀ օրենսդրությամբ ամբողջությամբ կարգավորված եւ երաշխավորված չէ, եւ որքան էլ գործադուլ անելու իրավունքը սահմանադրությամբ է դրված, բայց երաշխիք չէ, որ գործադուլ անելով՝ հասարակությունը կարող է իրավունքի իրացման այդ ճանապարհով հասնել հաջողության»,-ասաց նա:
Նորիկյանի խոսքով, մեծագույն բլեֆ է, թե պատճառը չարաշահումներն են: «Բյուջեում փող չկա, եւ այսպիսի պատրվակով կառավարությունը փորձում է հրաժարվել ծրագրից, ինչն անհասկանալի է՝ նախընտրական տարում սկսում է այնպիսի գործընթաց, որով 100 հազար մարդու զրկում է այս ծրագրից օգտվելու հնարավորությունից, այն դեպքում, երբ այդ մարդիկ են հենց ապահովում իշխանության վերարտադրությունը:
Իշխանությունը, եթե գնում է նման քայլի, ուրեմն կամ կամիկաձե է, կամ էլ մսխումն այնպիսի աղետալի չափերի է հասել, որ հայտարարում են ծրագրի տապալման մասին»,-ասաց նա ու հավելեց. «Թող կառավարությունն անկեղծ լինի եւ պատասխանի, թե որքան է կազմել չարաշահումների ծավալը, ովքեր են իրականացրել դրանք, արդյոք չարաշահումները համակարգված բնույթ են կրել, չեն պարունակում կոռուպցիոն մեխանիզմներ, ովքեր են այդ «հերոսները», որոնք կանգնած են այդ չարաշահումների գլխին»:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47