ՀՖՖ-ն պատասխանել է «Փյունիկի» և «Արարատի» հայտարարություններին: Հայտարարությունները կարող եք կարդալ այստեղ և այստեղ:
ՀՖՖ հայտարարությունը ստորև.
«Այսօր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջովին կառուցված է ստի, կեղծիքների և փաստերի խեղաթյուրման հիման վրա.
1. ՀՖՖ նախագահը, իհարկե, դրական է գնահատել «Փյունիկի»՝ «Երևան» ՖԱ վերանվանման նախաձեռնությունը և, իհարկե, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտը հայտնել է իր պատրաստակամությունն անվանափոխման հնարավոր գործընթացին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար: Սակայն, ի տարբերություն «Փյունիկի» սոսկ հայտարարությունների՝ նախկինում բոլորին հայտնի «Երևան» ֆուտբոլային ակումբի սեփականատերն օրենքով սահմանված կարգով գրանցել և ՀՖՖ-ում հայտավորել է «Երևան» թիմը: Այսինքն, առնվազն անգրագետ պետք է լինել կամ այդպիսին ձևանալ, որպեսզի սեփական «անգործությունը» կամ այլոց «գործությունը» բարդել ՀՖՖ-ի վրա:
2. Բացարձակ սուտ է և հերյուրանք է այն, որ իբրև թե «Փյունիկի» սաները մեկ տարով փոխանցվել են «Ավանի Ակադեմիային» և ապա հետ վերադառնալու փոխարեն՝ ապօրինի տեղափոխվել «Երևան» ֆուտբոլային ակումբ: Ստախոսներին առաջարկում ենք հրապարակել գեթ մեկ փաստաթուղթ՝ ի պաշտպանություն իրենց հայտարարության: Ավելին, այդ ո՞ր «Փյունիկի» սաների մասին են խոսում. այն «Փյունիկի», որն ամբողջությամբ, ներառյալ գրեթե բոլոր սաների իրավունքները, ձրի, առանց կոպեկ փոխհատուցման նվեր են ստացե՞լ: Բացի այդ, համաձայն այդ նույն՝ իրենց հիշատակած «Երևան» ակումբի ղեկավարների հայտարարության, անգամ իրենք դեռ չեն որոշել իրենց թիմի կազմը, իսկ ահա «Փյունիկն» արդեն «գուշակել» է:
3. «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարը, իրոք, բարձրացել է և բարձրացել է ոչ միայն «Փյունիկի», այլև բոլոր վարձակալողների համար: Սակայն զգալիորեն բարձրացել են նաև ՈւԵՖԱ-ի կողմից Եվրագավաթների մասնակցության ծախսերը հոգալու համար ակումբներին տրվող աջակցությունները: Տարիներ շարունակ ՀՖՖ-ն փոխհատուցել է մարզադաշտի շահագործման ծախսերի տարեկան 80-100 միլիոն դրամ դեֆիցիտը` այդպիսով լրացուցիչ աջակցություն ցուցաբերելով միայն մարզադաշտը վարձակալողներին: Այսուհետ, այդ միջոցները կուղղվեն մարզային ֆուտբոլային սուբյեկտներին, որոնք ՈւԵՖԱ-ից ուղղակի աջակցություն չեն ստանում:
4. Սուտ է այն հայտարարությունը, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան մարզադպրոցի տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի: Կխնդրեինք «իրավունքի մեծն գիտակներին» հրապարակել այդ իրավունքի համար հիմք հանդիսացող պայմանագիրը:
5. Ստոր սուտ և կեղծիք է հատկապես այն հայտարարությունը, իբրև թե ՀՖՖ-ն հայտարարել էր, որ «Փյունիկ» ՖԱ-ից ժողովին մասնակցել է 3 ներկայացուցիչ։ Ուղղակի չէր կարող լինել նման հայտարարություն, քանի որ ի տարբերություն «Փյունիկի», ով որդեգրել է ստահոդ հայտարարությունների, պատերի տակ վայրահաչելու, ցանկալին իրականի տեղ ներկայացնելու գործելաոճ, ՀՖՖ-ն մշտապես գործել է միջազգային և ազգային օրենսդրության պահանջների շրջանակներում:
Հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք «Փյունիկ» ՖԱ ղեկավարության հրապարակային ներողությունը, այլապես ՀՖՖ-ն հարկադրված կլինի սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքները համապատասխան դատական ատյաններում:
Ինչ վերաբերվում է Արարատ ակումբի՝ ՀՖՖ կողմից «Արարատ Արմենիա» ապօրինի գրանցման վերաբերյալ հայտարարությանը, ապա պաշտոնապես հայտարարում ենք, որ ընդհակառակը՝ ՀՖՖ-ն որևէ իրավունք չուներ չգրանցելու «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին»:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02