Արցախյան հարցի հայանպաստ վերջնական լուծման համար Հայաստանին զարգացող և մրցունակ տնտեսություն է պետք, իսկ մրցունակ և զարգացող տնտեսություն ունենալու համար պետք է Արցախի հարցը վերջնական լուծում ստանա, քանզի օտարերկրյա լուրջ ներդրումներ Հայաստան կգան միայն ամրագրված և երաշխավորված խաղաղության պարագայում...
Ոչ մի լուրջ ներդրող իր միլիոնները չի բերելու կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստան, բայց այդ ներդրումները օդ ու ջրի պես պետք են...
Ապա ինչպե՞ս լուծել այս անլուծելի թվացող խնդիրը , ինչպե՞ս զարգացնենք Հայաստանի տնտեսությունը, երբ մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում, կարծում եմ ճանապարհը մեկն է. Հայաստանից դուրս հարստացած մեր հայորդիները պետք է ներդրումներ կատարեն Հայաստանի տնտեսության մեջ այնքան ժամանակ, մինչ Հայաստանը կունենա հզոր տնտեսություն, կլուծի Արցախի խնդիրը, խաղաղություն կպարտադրի մեր տարածաշրջանում և դրանից հետո հնարավոր կլինի Հայասատանի տնտեսական միջավայրը գրավիչ դարձնել նաև օտարերկրյա ներդրողների, միգուցե նաև համաշխարհային կորպորացիաների համար:
Կարճ ասած, նախ պետք է մենք մեր ձեռքով, մեր հնարավորություններով մեր երկրի անվտանգության խնդիրը լուծենք, որպեսզի այն գրավիչ դառնա նաև օտարների համար, իսկ ավելի կարճ ասած, դրսում հարստացած մեր հայրենակիցներին խնդրում եմ հեռվից հայրենիքը սիրելու փոխարեն վերադառնալ Հայաստան ներդրում անելով Հայաստանի տնտեսության մեջ՝ մասնակցել արցախյան հարցի հայանպաստ լուծմանը:
Ի դեպ՝ շատ հայորդիներ անցած տարիներին ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում և նոր ներդրումներ ակնկալելիս օրվա քաղաքական իշխանությունները պարտավոր են խորը հարգանք դրսևորել արդեն իսկ Հայաստանում ներդրումներ կատարծ մեր հայրենակիցների նկատմամբ:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02