Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, թե կարծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Օրինաց Երկիրը»՝ «Ազգային վերածնունդ»-ը, «Բարգավաճ Հայաստանը» մեծ շանսեր ունեն հայտնվելու խորհրդարանում: Նա նշեց, թե ԲՀԿ-ի ընտրողների քառասուն տոկոսը կարծում է, որ կուսակցության նախագահը մինչ այժմ Գագիկ Ծառուկյանն է:
«ԲՀԿ-ն պահող կորիզը խնդիր ունի ապացուցելու, որ ինքն է ժառանգորդը ԲՀԿ-ի»,-ասաց նա և նշեց, որ Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Օսկանյան թիմերը ավելի շատ շանս ունեն հաջողության հասնելու, քան Վահան Բաբայանի կամ Տիգրան Ուրիխանյանի թիմերը:
«Միավորել ընդդիմությունը մեկ դրոշի տակ Հայաստանում՝ չի ստացվում, և երևի չի էլ ստացվի»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում մեկ երրորդը չի մասնակցում ընտրությունների: Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ բացի ՀՀԿ-ից 4-5 կուսակցություն ևս կարող են մտնել խորհրդարան: Ըստ նրա՝ «Ժառանգությունը», «Հայ ազգային կոնգրեսը» լուրջ խնդիր ունեն խորհրդարան մտնելու հարցում, քանի որ այս շրջանում չեն երևացել:
ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կուսակցությունների հավաքած տոկոսների վերաբերյալ հարցադրումները լուրջ չի համարում, քանի որ գտնում է՝ որքան թույլ կտան, այնքան էլ կհավաքեն:
«Իրականում հասարակությունը ոչինչ չի որոշելու, քանի որ որոշած է, թե ում տալ թիմ, ում տալ ֆինանսներ: Մենք խարիզմատիկ դեմքեր ունենք, սակայն թե ինչ թիմ և ֆինանսներ կունենան, իրենցից կախված չէ»,-ասաց նա:
Ըստ նրա՝ Հանրապետական կուսակցությունը իշխանությունը պահելու են առաջին տեղը, իսկ մյուսներին թույլ են տալու մրցել երկրորդ տեղի համար: Նա կարծում է, որ սպասվող խորհրդարանական ընտրություններին իներցիան ևս աշխատելու է:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47