ԱՄՆ-ն ամենազգալի ներդրումն է ունենում ՆԱՏՕ-ի բյուջեում՝ վճարելով Եվրոպայի պաշտպանության ծախսերի 70-90 տոկոսը և միևնույն ժամանակ վնաս է կրում եվրոպացիների պրոտեկցիոնիստական քայլերից: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես չափազանց հարգանքով եմ վերաբերել Բրյուսելում ՆԱՏՕ-ի մասնակիցներին: Բայց միևնույն ժամանակ ես հայտարարել եմ մասնակիցներին, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, վճարում է ծախսերի մինչև 91 տոկոսը: Դա առնվազն ՆԱՏՕ-ի պաշտպանության համար նախատեսված ծախսերի 70 տոկոսն է, բայց հնարավոր է՝ դա 91 տոկոսը լինի: Եվ այսպես, մենք վճարում ենք Եվրոպայի անվտանգությունն ապահովելու ծախսերի 91 տոկոսը, մինչդեռ Եվրոպան մեզ օգտագործում է իր շահերի համար՝ կապված մաքսատուրքերի և առևտրային արգելքներ սահմանելու հետ:
Դա սպանում է մեր առևտուրը, անցած տարի մենք կորցրել ենք մոտ 151 միլիարդ դոլար»,- ասել է նա:
Թրամփը հայտնել է, որ ասել է իր եվրոպացի գործընկերներին, որ այդպես այլևս չի կարող շարունակվել, և նրանք պարտավոր կլինեն մեծացնել իրենց ծախսերը:
Հիշեցնենք, որ Հելսինկիում նախօրեին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02