Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ոչ թե ընտրությունների, այլ հեղափոխության ճանապարհով, իսկ նրան իշխանության բերած ժողովուրդն էլ ոչ թե ընդունում էր Փաշինյանի նախընտրական ծրագրերն ու գաղափարնեը, այլ համախմբվել էր ''Մերժիր Սերժին'' կարգախոսի շուրջ, որն էլ վերածվեց իշխանափոխության...
Ուզում եմ ասել` գոնե մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ արդեն վարչապետ Փաշինյանին ոչինչ չէր կաշկանդում չգնալ կուսակցական կադրային քաղաքականության ճանապարհով և պաշտոնների նշանակել ավելի պրոֆեսիոնալ և բանիմաց մարդկանց՝ մանավանդ, որ հեղափոխության հեղինակը ոչ թե ՛՛Քաղաքացիական Պայմանագիր՛՛ կուսակցությունն է, այլ պայքարի ելած հարյուր հազարավոր քաղաքացիները, որոնց միջից էլ կարելի էր գտնել և պաշտոնների նշանակել իսկապես պրոֆեսիոնալ և պատրաստված մարդկանց:
Իհարկե եթե Փաշինյանը կադրեր է որոնելու միայն իր կուսակցությունում և շրջապատում միշտ էլ որակյալ կադրերի դիֆիցիտ է լինելու, իսկ եթե Փաշինյանը կադրեր սկսի որոնել ավելի լայն շրջանակներում, ապա կադրային դիֆիցիտ երբեք չի լինի:
Ցավում եմ, բայց վարչապետ Փաշինյանն էլ իր նախորդների պես կադրային հարցերում ցուցաբերում է թայֆաբազական մոտեցում...
Վստահ եմ՝ պայքարի ելած ժողովրդի դժգոհություններից մեկն էլ հենց նախկինների կադրային թայֆաբազական մոտեցումն էր, ինչը հնարավորություն չէր տալիս առանց ծանոթի կամ բարեկամի, կուսակցական պատկանելության կամ քավոր-սանիկության լավ պաշտոն ունենալ:
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02