Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում և կշարունակի աջակցել Ուկրաինային, այս մասին հայտարարել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յունեթ Ջան Թեզելը։
Ինչպես գրում է qha.com.ua կայքը, դեսպանը շեշտել է, որ Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին Թուրքիան շարունակում է համարել օկուպացիոն գործողություն։ Թուրքիայում նաև համոզված են, որ Դոնբասում գործող ռուսամետ զինված խմբավորումները վայելում են Ռուսաստանի բացահայտ աջակցությունը։
«Այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը բոլորին է հայտնի, և այն չի փոխվել։ Մեր քաղաքականությունն այս հարցում անկեղծ է և փոփոխության ենթակա չէ, քանի որ բխում է ոչ միայն Թուրքիայի և Ուկրաինայի, այլև ամբողջ տարածաշրջանի շահերից», - ասել է Թեզելը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որով 2014 թվականին Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է անվանել, իսկ թերակղզու բռնակցումը ՌԴ-ին՝ օկուպացիա։ ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունները, հիշեցրել էր Անկարային հետպատերազմյան համաձայնագրերի մասին, որոնցով Թուրքիան ճանաչել է Ռուսաստանի իշխանությունը Ղրիմի նկատմամբ։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02