Վերլուծելով Հայաստանի նոր ներքաղաքական իրավիճակը փորձենք ներկայացնել, թե ինչպիսին է այս պահին Հայաստանի իշխանական բուրգը և ովքեր են ամենաազդեցիկ պաշտոնյաները :
Միանշանակ այս պահին Հայաստանի ամենաազդեցիկ պաշտոնյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն է , ով և ՛ իշխանության միանձնյա ղեկավարն է , և ՛ հասարակության կողմից ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյան : Թեև Փաշինյանը հաճախ հայտարարում է, որ չի միջամտում և ազատ գործելու հնարավորություն է տվել իշխանության բոլոր կառույցներին , բայց ակնհայտ է , որ հասարակությունը ողջ իշխանության պատասխանատվությունը իր դրական և բացասական քայլերով` դրել է վարչապետ Փաշինյանի ուսերին, և բոլոր պաշտոնյաներն էլ ընդունում են Փաշինյանի անվերապահ իշխանությունն ու ենթարկվում նրա հրամաններին:
Իշխանության երկրորդ ամենազդեցիկ դեմքը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է , ով վարչապետ Փաշինյանից հետո գործող իշխանության երկրորդ քաղաքական դեմքն է և Փաշինյանի բացակայության պարագայում հենց Միրզոյանն է իր վրա վերցնում իշխանության պատասխանատվությունը : Իր գործողություններով և պահվածքով Արարատ Միրզոյանի ազդեցությունը ֆիքսում է նաև վարչապետը` առաջին փոխվարչապետին տալով իշխանական լայն լիազորություններ:
Ի դեպ` չի բացառվում, որ հենց Արարատ Միրզոյանն էլ գլխավորի ՔՊ նախընտրական ցուցակը Երևանի առաջիկա ընտրությունների ժամանակ:
Գործող իշխանութան հաջորդ ամենաազդեցիկ դեմքը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է , ով իշխանության մեջ իր ազդեցության չափաբաժինը վաստակեց, կոռուպցիայի դեմ և երկրում օրինականություն հաստատելու համար, ԱԱԾ-ի սկզբունքային և հետևողական պայքարի արդյունքում և այսօր Արթուր Վանեցյանը համարվում է գործող իշխանության ամենաառանցքային դեմքերից մեկը:
Փաստ է նաև այն , որ Արթուր Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ունի հասարակության լայն շերտերի շրջանում:
Պետք է նաև նշել, որ Վանեցյանի հեղինակությունն ու ազդեցությունը մեծացավ նաև Փաշինյանի այն հայտարարությունների արդյունքում, որ ԱԱԾ-ն չի սպասում վարչապետի հրահանգներին , այլ` ինքնակամ պայքար է սկսել կոռուպցիայի և կաշառակերության դեմ :
Իշխանության ամենազդեցիկ դեմքերից է նաև Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով հեղափոխությունից հետո նշանակվելով Հայաստանի Ոստիկանապետ` իր ուսերին ստանձնեց բավականին բարդ իրողություն` հետհեղափոխական շրջանում ապահովել երկրի ներքին անվտանգությունն ու վենդետայի տրամադրված հասարակության մի շերտին անօրինականություններից զերծ պահելու, ինչպես նաև` Օսիպյանը ևս կամովին պայքար սկսեց ապօրինի հարստացածների և կոռուպցիայի վերացման դեմ : Վալերիյ Օսիպյանը ևս բարձր հեղինակություն ունի հասարակության շրջանում :
Պետք է նաև նշել , որ Հայաստանում տեղի ունեցող հանցագործությունները արագորեն բացահայտվում են ոստիկանության կողմից, իսկ երկրի ներքին օպերատիվ իրավիճակը ամբողջությամբ վերահսկելի է:
Փաշինյանի իշխանության հաջորդ ամենաազդեցիկ պաշտոնյան Պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն է, ում ուսերին է դրված ռազմաքաղաքական լարված իրավիճակում երկրի պաշտպանության խնդիրը : Հասկանալի է, որ բոլոր իշխանությունների ժամանակ էլ Պաշպանության նախարը եղել է ամենաազդեցիկ պաշտոնյաններից մեկը : Դավիթ Տոնոյանի ազդեցությունն ու վարկանիշը բարձր է նաև այն պատճառով , որ նախարարը վարչապետ Փաշինյանի կողմից բոլոր պաշտոնյաների ու հարուստների որդիների, այդ թվում` իր որդուն, ծառայության ուղղարկելու և ծառայության հարցում արտոնյալներ չունենալու խնդիրը հետևողականորեն կյանքի է կոչում :
Իշխանական բուրգի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մյուսը վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն է , ով թեև շատ չի երևում լայն շերտերի տեսադաշտում , բայց, փաստացի, նրա վրա է դրված Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուի ֆունկցիան, և կարելի է ասել , որ այս պահին Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակում և կյանքի է կոչվում Արսեն Խառատյանի ազդեցության ներքո :
Միգուցե սուբյեկտիվ են իշխանության բուրգի մասին պատկերացումներս , բայց վերլուծելով ներքաղաքական իրականությունը` ես հենց այսպիսին եմ տեսնում Հայաստանի գործող իշխանական հերարխիան:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03