Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պնդում է, որ քառօրյա պատերազմի հետևանքով Ալավերդի քաղաքի դոտացիան չի կրճատվել, ինչպես հայտարարել է Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:
«Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում: Ես ինքս ապրում եմ Ալավերդիում և այդ հարցերի շուրջ երկուշաբթի օրը Ալավերդու քաղաքապետարանում խորհրդակցություն եմ անցկացրել, որի ժամանակ կոնկրետ հանձնարարել եմ հաշվարկներ ներկայացնել և ըստ այդմ, որոշումը կկայացվի: Ալավերդու քաղաքապետարանն իր ամբողջական դոտացիան 100 տոկոսով ստացել է: Պետությունն էստեղ համայնքի համար գումարի հետ կապված որևէ խնդիր չի ստեղծել»,- Tert.am-ի հետ զրույցում պնդեց մարզպետը:
Մինչդեռ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը hetq.am-ին ասել էր. «Վարչական բյուջեի «այլ դոտացիաներ» տողով նախատեսվել է պետբյուջեից 2016թ.-ին Ալավերդի համայնքին հատկացնել 65 մլն. դրամ: Դրանից 34 մլն. դրամը չի հատկացվելու՝ քառօրյա պատերազմի հետևանքով պետբյուջեում առաջացած ճեղքվածքի պատճառով»:
Ըստ այդմ՝ չվճարված դոտացիայի՝ համայնքի բյուջեին պատճառած վնասները փակելու համար Կարեն Փարեմուզյանը մշակել է քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձի խնայողաբար վճարման ծրագիր, որը չի ներկայացրել համայնքի ավագանու քննարկմանը: Ծրագրով քաղաքապետարանի նախադպրոցական ուսումնական 6 ՊՈԱԿ-ներից 4-ը հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը փակվել են: Օգոստոսի 1-ից դրանցից թիվ 4 և թիվ 6 մանկապարտեզները կաշխատեն մեկական խառը խմբերով:
Ըստ նրա՝ քաղաքապետարանի նախադպրոցական 6 ՊՈԱԿ-ների մոտ 100 աշխատողներ կզրկվեն հուլիս, օգոստոս ամիսների իրենց աշխատավարձից: Երաժշտական դպրոցների ուսուցիչները սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների մեկ դրույք աշխատանքի դիմաց կստանան կես դրույք աշխատավարձ: Երկու գրադարանների 10 աշխատողների նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձը կկրճատվի 50%-ով և կդառնա 27 հազար դրամ:
«Իսկ քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձը 50 տոկոսով նվազեցվել է նրանց խնդրանքով և դիմումով»,- ասել է Փարեմուզյանը:
Ալավերդու քաղաքապետարանի ոչ մի հեռախոսահամար չպատասխանեց մեր զանգերին, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը լսելով մեր հարցը՝ հայտարարեց, որ զբաղված է ու անջատեց բջջայինը:
Լոռու մարզպետը մեր հարցին, թե եթե քառօրյա պատերազմի հետ կապված կրճատումներ չեն եղել, ինչո՞ւ է քաղաքապետը նման հայտարարություն ու կրճատումներ արել, ասաց. «Դա քաղաքապետին հարցրեք: Իմ ունեցած ինֆորմացիայով, քանի որ որոշ խնդիրներ էր առաջացել, ես խորհրդակցություն եմ անցկացրել, ասել եմ՝ ֆինանսական հաշվարկներ ներկայացնել, երբ որ ներկայացնեն, ես ավելի հստակ կպատասխանեմ»:
Հետաքրքրվեցինք, թե «որոշ խնդիրներ» ասելով ի՞նչ ի նկատի ունի, եթե գումարը տրվել է, ուրիշ ի՞նչ խնդրի մասին է խոսքը:
«Ասել եմ՝ ֆինանսական հաշվարկները ներկայացնեն, որ հասկանամ՝ ինչ խնդիրների մասին է խոսքը»,- ի պատասխան ասաց մարզպետը՝ հավելելով. «Ի՞նչ կապ ունի քառօրյա պատերազմը համայնքի դոտացիայի հետ: Եթե քաղաքապետն է ասել, զանգեք քաղաքապետին: 5 օր ժամանակ եմ տվել՝ ամբողջական ինֆորմացիան ներկայացնեն: Էդտեղ դոտացիայի հետ կապված խնդիր չկա»:
Հիշեցնենք, որ Tert.am-ը կառավարությանը խնդրել էր ասել, թե կառավարությունը որոշում ունի՞, որ քառօրյա պատերազմի արդյունքում պետք է համայնքները զրկվեն դոտացիաներից, ե՞րբ է նման որոշում կայացվել և ո՞ր համայնքների վրա է այն տարածվել: Կառավարությունից ի պատասխան փոխանցել են, որ 2016 թվականին ՀՀ համայնքներին, այդ թվում` Լոռու մարզի Ալավերդի համայնքին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների նվազեցում կամ պակասեցում չի կատարվել:
tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47