Լոս-Անջելեսում կայացել է ամենամյա ESPY (Excellence in Sports Performance Yearly Award) մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է հեղինակավոր ESPN սպորտային հեռուստաընկերությունը:
Տարվա լավագույն թենիսիստ անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացի թենիսիստը շրջանցել է իսպանացի Ռաֆայել Նադալին և խորվաթ Մարին Չիլիչին:36-ամյա Ֆեդերերը այս տարի դարձել է տղամարդկանց թենիսի առաջին ներկայացուցիչը, ով «Grand Slam»-ի մրցաշարերում 20 տիտղոս է նվաճել: Բացի այդ, Ֆեդերերը դարձել է ամենատարեց թենիսիստը, ում հաջողվել է գլխավորել ATP վարկանիշային աղյուսակը:
Տարվա լավագույն թենիսիստուհու մրցանակը ստացել է ամերիկուհի Սլոան Սթիվենսը: 25-ամյա թենիսիստուհին 2017 թվականին հաղթել էր ԱՄՆ-ի Բաց առաջնությունում, իսկ այս տարի սահմանել է անձնական ռեկորդ՝ զբաղեցնելով վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը և դուրս եկել է «Ռոլան Գարոսի» եզրափակիչ: Սլոանը շրջանցել է ռումինուհի Սիմոնա Հալեպին, դանիուհի Կառոլին Վոզնյացկուն և իսպանուհի Գարիբինյե Մուգուրուսային:
Սլոան Սթիվենսը հավակնել է նաև «Տարվա առաջընթաց» մրցանակին, սակայն այդ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Յուտայի» բասկետբոլիստ Դոնովան Միտչելը:
20:45
20:19
19:37
17:51
17:33
17:15
16:58
16:45
16:29
16:13
15:53
15:12
14:48
14:34
14:09
13:53
13:38
13:15
13:02
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45