Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը ծառայում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի ղեկավարն այդպես է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Պուտինն այսօր ավելի վաղ ՌԴ դեսպանների ու մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Մոսկվան համարժեք արձագանք է տալու ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ քայլերին: Նա նշել էր նաև, որ նրանք, ովքեր ցանկանում են Վրաստանն ու Ուկրաինան ներգրավել դաշինքի կազմում, պետք է մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հետևանքների մասին:
«Վրաստանը կրկին ձգտում է վեճերի խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանին ուղղված մեր բազմաթիվ առաջարկները նպատակ էին հետապնդում դիմակայությունը փոխարինել համագործակցությամբ, սակայն վստահության վերականգնումն անհնար է երկրի ինքնաիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ճանապարհով»,- ասվում է Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ:
Վերջինս ընդգծել է, որ Վրաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությունը «ծառայում է անվտանգությանը տարածաշրջանում և նպաստում է կայունությանը հենց Ռուսաստանի Դաշնության հարավային սահմանների մոտ»:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02