Երևանի «Բանանցը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում ընդհանուր 5:1 հաշվով պարտություն կրեց բոսնիական «Սարաևոյից»:
Պատասխան խաղում «Բանանցը» պարտվեց 0:3 հաշվով և խաղից հետո իր կարծքին է հայտնել երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը.
«Շնորհավորում եմ «Սարաևոյին» և հաջողություններ եմ մաղթում հետագայում: Երևանում կայացած առաջին խաղում մեծ առավելություն ունեինք, սակայն չկարողացանք դա արդյունքի վերածել: Ելնելով առաջին խաղի արդյունքից, մենք այլ կերպ էինք կառուցել թիմի խաղը և ավելի հարձակողական ֆուտբոլ էինք խաղում: Առաջին 30 րոպեների ընթացքում մեզ մոտ ստացվում էր: Այնուհետև տեղի ունեցավ այն, ինչից վախենում էինք: Բավական ակտիվ ու որակով էին խաղ ցույց տվեցին «Սարաևոյի» հարձակման գծի չորս ֆուտբոլիստները:
Առաջին գոլը բաց թողեցինք ստանդարտ իրավիճակում՝ անուշադրության պատճառով: Երկրորդ գոլը բաց թողեցինք ֆուտբոլիստի անհատական վարպետության պատճառով: Երկրորդ կեսում փոփոխություններ կատարեցինք և էլ ավելի հարձակողական դարձավ մեր կազմը, կար հակագրոհի վախը և հակագրոհից նաև երրորդ գոլը բաց թողեցինք:
Այսօր երկու թիմերի տարբերությունը նրանում էր, որ «Սարաևոն» կարողացավ իր պահերը գոլի վերածել, իսկ մենք չկարողացանք մեր ունեցած նույնատիպ պահերը գոլի վերածել:
Վեց թիմով առաջնությունը չի կարող լավ անդրադառնալ, քանի որ մեկ մրցաշրջանի ընթացքում նույն թիմերի հետ խաղում ենք 6-ից 8 անգամ: Բայց չեմ կարող ասել, որ գլոբալ առումով դա էր այսօրվա պարտության պատճառը»,- Ոսկանյանի խոսքերը մեջբերում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
10:33
10:15
09:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02