ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի կարգավիճակում առաջին անգամ ասուլիս է հրավիրել: Նախքան լրատվամիջոցների հարցերին պատասխանելը՝ նա նշեց. «Առաջինը՝ դիտարկում է արվում, թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում ՀՀ կառավարությունը: Կարծում եմ, որ դա գուցե ինչ-որ տեղ մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը: Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է»,-ասաց նա և ընդգծեց, որ հեղափոխությունից առաջ այնպիսի համակարգ ենք ունեցել, որտեղ ոլորտները հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, և սահմանափակ մարդիկ են հնարավորություն ունեցել ՀՆԱ-ի մեծ բաժինը ստեղծել: Այդ սահմանափակումները ներկայումս չպետք է գոյություն ունենան, և տնտեսական ոլորտները պետք է լինեն հասանելի:
«Սա չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում, այլևս չեն կարող շարունակել գործունեություն ունենալ, այլ նշանակում է, որ մյուսներն էլ կարող են»,-ասաց նա և նշեց, որ դա պետք է արվի առանց ցնցումների:
«Տնտեսական քաղաքականության հենասյուներն են՝ կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծումը, քանի որ ներդրումային միջավայրի համար ցանկացած փորձագետ կասի, որ կարևորագույն երկու պայման կա՝ կոռուպցիայի բացակայություն և անկախ դատական համակարգ: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որն առաջիկայում կամրապնդվի օրենսդրական փոփոխություններում՝ այդ թվում՝ Հարկային օրենսգրքում»,-ասաց նա:
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02