Նախքան Ընտրական օրենսգրքի շուրջ բովանդակային քննարկումներն սկսելը «Ելք» դաշինքը ներկայացնող Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, թե պետք է ներկա լիներ ԱԺ փոխնախագահ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և մեկնաբաներ Կառավարությանը կից Ընտրական օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հասցեին իր կողմից ասվածը:
«Բնականաբար, ես կարծում եմ, որ մենք պետք է բոլոր տեսակի նման մոտեցումները մի կողմ դնենք, զերծ մնանք։ Վիրավորանքը անընդունելի է, որքանով էլ տիկին Հովհաննիսյանն իր գրառումն արել է»,- մեկնաբանեց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։
Դանիել Իոաննիսյանն ինքը ակնկալել էր հրապարակային ներողություն կամ պարզաբանում: Իսկ ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ում արձագանքել էր գրառմանը. «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր՝ ի վերջո ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը (գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։
Ապա Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այս նիստում քննարկվելու են բոլոր 4 քաղաքական ուժերի առաջարկները և միմյանց զիջումները:
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02