ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Ինչպես «Արմենպրես»-ի փոխանցում են ՀՀ մշակույթի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են վրաց ժամանակակից նկարիչների աշխատանքները Հայաստանում ներկայացնելու, Մարտիրոս Սարյանի ու խորհրդային շրջանի վրաց նկարիչ Դավիթ Կակաբաձեի աշխատանքների համատեղ ցուցադրությունը Երևանում և Թբիլիսիում կազմակերպելու հնարավորությունները:
Դեսպան Սագանելիձեն առաջարկել է կյանքի կոչել երկու երկրների սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ համերգային նախագիծը, որի գաղափարի հեղինակը մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին է:
«Կարծում եմ, որ արժե վերանայել այս նախագիծը, որի ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք արդեն կատարվել է»,-նշել է Վրաստանի դեսպանը:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր խոսքում ընդգծել է, որ կանդրադառնա ոչ միայն հիշյալ նախագծին, այլև ներկայացված մյուս առաջարկներին՝ վստահեցնելով, որ հայկական կողմը բաց է համագործակցության համար և շահագրգռված է մշակույթի ոլորտում ակտիվ համագործակցությամբ:
Քննարկվել են նաև պատմամշակութային ժառանգության պահպանության հետ կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել երկկողմ մշակութային հարաբերությունները և պայմանավորվել` այն պահել նույն բարձր մակարդակի վրա:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44