Ինչպես հայտնել էինք՝ Արթուր Գևորգյանի լիազորությունները որպես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ դադարեցվել են: Նոր նախագահի պաշտոնում կառաջադրվի Ուկրաինայի հավաքականի նախկին բռնցքամարտիկ Հովհաննես Հովսեփյանը:
Այսօր, լրագրողների և նախկին ու ներկա բռնցքամարտիկների ներկայությամբ Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց իր ծրագրերը կապված ֆեդերացիայի հետ:
«Այսօր մարզաձևի զարգացման համար պահանջվում են մեծ ներդրումներ, ֆեդերացիայի նախկին նախագահի խոսքով՝ պահանջվում է մոտ 300.000 դոլար չափով ներդրում: Սիրելով այս մարզաձևը և ունենալով որպես օրինակ Գագիկ Ծառուկյանին, ով մշտապես կանգնած է հայկական սպորտի կողքին, ես էլ ուզում եմ իմ լուման ներդնել բռնցքամարտում: 300.000 դոլարը այն մինիմալ ներդրումն է, որ պատրաստակամ եմ իրականացնել»,-ասաց նա:
Հովհաննես Հովսեփյանը նշեց, որ ֆեդրացիայում բացեր չի փնտրում, պարզապես ցանկանում է ավելի լավ քայլեր անել: Մտադիր է բացի մոտ 300.000 դոլարից նաև ավտոբուսներ գնել, որպեսզի հավաքականը գնա մրցաշարերի:
«Ես նախկին բռնցամարտիկ եմ և գիտեմ թե այս սպորտաձևում ինչքան անարդարություններ կան: Պետք է վերացնել ստվերում թողնել մարզիկներին:Միջազգային մրցաշարերի չպետք է միայն մասնակցեն միայն նրանք, ովեքեր արդեն մի քանի ագամ հաղթանակ են ունեցել,այլ պետք է բոլորին հնարավորություն տալ»,-ասաց Հ. Հովսեփյանը:
Նշենք, որ ֆեդերացիայի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ ընդունեցին Հովհաննես Հովսեփյանի ծրագրերը և որոշեցին ընտրության օր նշանակել օգոստոսի 4-ը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02