Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից Փանիկ գյուղում անցկացրած զորավարժությունների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, թե տեղի ունեցածը սադրանք էր ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, չափից շատ կոշտ չէր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ինչպես տեսաք՝ Փանիկում տեղի էր ունեցել զորավարժություն առանց ծանուցման: Դա խայտառակություն էր: Մենք ունենք ռուսական ռազմաբազա, այո, կա համաձայնություն, որ այն տեղակայվի Հայաստանում, կան փաստաթղթեր, պայմանագրեր, պարտավորություններ, բայց պարտավորությունների մեջ պարտավորություն՝ ցանկացած զորավարժությունից առաջ տեղեկացնել, դրանք անցկացնել խաղաղ բնակչությունից հեռու»,- ասաց Է. Մարուքյանը: Պատգամավորի խոսքով՝ զորավարժություններ անցկացնելու համար կան հատուկ վայրեր և հասկանալի չէր, թե ինչու էին ռուսական բազայի զինծառայողները անցնում հենց գյուղով: «Հետևաբար, վարչապետի գնահատականը հստակ էր: Չարժե մեծ խնդիր դարձնել սա: Դեպք է եղել է, գնահատական է՝ տրվել է, ծառայողական քննություն կլինի, կարծում եմ՝ մարդիկ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն»,- նշեց Էդմոն Մարուքյանը: Պատգամավորն ասաց, որ եթե չկա «կրակի վրա բենզին լցնելու նպատակ», ապա տեղի ունեցածից հայ-ռուսական հարաբերություններին վնաս չի հասցվի: «Ռուսական կողմը հասկացողությամբ մոտեցավ իրավիճակին, եղավ ներողություն: Այո, զորք կա, զենք կա, բայց դա պետք է օգտագործվի օրենքով սահմանված կարգով, սահմաններում»,- հավելեց նա: Իսկ այն հարցին, թե մինչև Նիկոլ Փաշինյանի հրապարակային արձագանքը եղե՞լ է դիվանագիտական «փակ» զրույց ռուսական կողմի հետ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01