Սիրահարված ու պարզապես հրապուրված տղամարդու միջև բավականին մեծ տարբերություն կա: Քնքուշ Ռոմեոյի հետ ձեր սիրավեպը, բնականաբար, 100%-ով տարբերվելու է կրքոտ Դոն Ժուանի հետ սիրավեպից: Ուստի, կնոջ գլխավոր խնդիրներից է չշփոթել այս երկու հերոսներին:
Նա սիրահարված է, եթե.
• Հավաստիացնում է, որ բոլոր հոլիվուդյան գեղեցկուհիներն իր համար նույն արտաքինն ունեն:
• Խոստովանում է, որ իր նախկին սիրավեպերն այնքան էլ հաջող չեն եղել:
• Գովում է քո մեջ այն, ինչ իրենից առաջ ոչ ոք չէր նկատել:
• Անհանգստանում է քո ծնողների և բարեկամների հետ ծանոթությունից առաջ:
• Նրա տրամադրությունը փչանում է, երբ պատմում ես քո տղամարդ ընկերների մասին:
• Մեծ ուշադրությամբ լսում է մայրիկիդ պատմվածքները քո մանկապարտեզային տարիքի մասին:
• Սովորեցնում է քեզ մեքենա քշել և ձուկ որսալ:
• Անկեղծորեն զարմանում է` լսելով, որ դու ցանկանում ես նիհարել:
• Անմիջապես հիշում է ծննդյանդ օրը:
• Մոռանում է, թե ինչ են ասել իր ընկերները քեզ հետ ծանոթությունից հետո:
• Քեզ իր տուն հրավիրելով խոստանում է ցույց տալ իր մանկական նկարներն ու ծանոթացնել իր չորքոտանի ընկերոջ հետ (եթե ունի):
• Քեզ տուն է ճանապարհում անկախ նրանից, թե երբ է ավարտվել ձեր ժամադրությունը:
• Խորհրդակցում է քեզ հետ, թե ինչ կոստյում գնել:
• Մանրամասնություններով պատմում է, թե ինչպես նա մեկ շաբաթ տանը մենակ մնաց և սովից չմեռավ:
• Հետաքրքրվում է քո մասնագիտական հաջողություններով:
• Ծիծաղում է քո անհաջող հումորի վրա:
• Քեզ դիմում է. «Արևս», «Քնքուշս», «Քաղցրս» էպիտետներով:
• Ծանոթացնում է քեզ իր բոլոր ամուսնացած ընկերների հետ և խոստովանում, որ նախանձում է իրենց:
Նա հրապուրված է, եթե.
• Հաճույքով պատմում է իր նախկին սիրավեպերի մասին:
• Այնպիսի հաճոյախոսություններ է անում, որոնք իրենից առաջ արդեն լսել էիր:
• Հարցուփորձ է անում իր մրցակիցների մասին:
• Հետաքրքրվում է քո լուսանկարչական ալբոմով միայն այն ժամանակ, երբ արդեն հասնում եք հասուն տարիքի լուսանկարներին:
• Հարմար առիթի դեպքում կսովորեցնի քեզ խեցգետին ուտել և օգտվել իր երաժշտական համակարգից:
• Օգտակար խորհուրդներ է տալիս քո արտաքին տեսքի վերաբերյալ:
• Հիշում է օծանելիքիդ բույրը և հեռախոսահամարիդ առաջին երեք թիվը:
• Ոչ մի կերպ չի կարողանում հիշել մայրիկիդ անունը և սիրածդ կոնֆետների անվանումը:
• Քեզ նմանեցնում է ինչ-որ հոլիվուդյան աստղի:
• Իր տուն հրավիրելով խոստանում է շամպայնի ծով, մոմեր և իր հատուկ բաղադրատոմսով պատրաստված սուրճ:
• Եթե ձեր ժամադրությունը մի փոքր երկար է տևել, քեզ տաքսի է նստեցնում և չի ուղեկցում մինչև տուն:
• Խորհրդակցում է, թե ինչ փողկապ կապի իր ղեկավարի ծննդյան օրվա հավաքույթին գնալիս:
• Մանրամասն պատմում է, թե ինչ տպավորություն ես գործել իր ընկերների վրա:
• Խոսքի մեջ պատմում է, թե ինչ հաջողություններ ունի ինքն աշխատավայրում, ինչ մեքենա է պատրաստվում գնել մոտ ապագայում և որ վայրերն է համարում լավագույնը հանգիստն անցկացնելու համար:
• Սիրում է, երբ դու զվարճալի պատմություններ ես պատմում և հորանջում է, երբ խոսում ես աշխատանքային խնդիրներիդ մասին:
• Քեզ անվանում է «Շքեղ կին», «Խորամանկ կատու», «Աշխարհի 8-րդ հրաշալիք»
• Գունագեղ կերպով նկարագրում է ամուսնության բոլոր վատ կողմերը և պատմում իր ամուսնացած ընկերների խեղված ճակատագրերի մասին:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47