Ադրբեջանական կողմի նման հայտարարությունը մի կողմից լավ է, որ պատրաստ է ապահովել խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը, մյուս կողմից էլ, իհարկե, մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ հասկանալով, որ դա երկարատև, քրտնաջան գործընթաց է, որպեսզի վերականգնենք բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը սպասում է արտգործնախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի նոր բանակցություններ անցկացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին և նշել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստվում է բանակցել բացառապես Հայաստանի իշխանությունների հետ:
Դավիթ Բաբայանը նշեց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հարցով հայկական կողմը որևէ կոշտ պահանջ չի դրել:
«Ներկա դրությամբ կոշտ պահանջ դնելը նշանակում է տապալել գործընթացը: Ընդհանրապես պաշտոնական Երևանը հայտարարել է, որ պետք է վերականգնվի ձևաչափը, որ ինքը չի կարող ընդունել որոշում Արցախի փոխարեն, դա ճիշտ է և այդպես էլ կա: Այլ հարց է, որ մինչև մենք հասնենք դրան, պետք է շատ ջանք գործադրենք, երկարատև աշխատանք է պահանջում»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը շեշտեց, որ ՀՀ-ն բանակցային և հակամարտության կողմ է և ներգրավված է բանակցություններում Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության շնորհիվ: «Բայց պաշտոնապես Հայաստանը կողմ է և´ բանակցություններին, և´ հակամարտությանը, ինչպես նաև Արցախը: Դրա համար ենք մենք ասում, որ պետք է վերականգնվի լիարժեք ձևաչափը, բայց հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, որոնք պետք են, որպեսզի խաղաղ ձևով կարգավորվի հարցը, և խաղաղ գործընթացը պետք է շարունակական լինի, այս պարագայում շատ ավելի գերադասելի է շարունակել բանակցությունները, իհարկե ակնկալելով և քայլեր ձեռնարկելով, որ ապագայում Արցախի մասնակցությունը վերականգնվի, քան տապալել բանակցային գործընթացը»,-ասաց նա
Անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի երեկվա հարցազրույցին, թե Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ սա ոչ թե բանակցային գործընթացի դեմ է, այլ պարզապես ցույց է տալիս, որ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի այս ագրեսիվ պահվածքը, և մենք պաշտպանելու ենք մեր երկիրը՝ անկախ ամեն ինչից:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
21:12 02.05.26
19:08 02.05.26
19:10 02.05.26
14:16 01.05.26
18:18 02.05.26
09:28 02.05.26
19:15 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44