Վերջնական որոշում կայացնելուց առաջ դեռևս քննարկումների մեկ փուլ ունենալու ենք. ՔՊ վարչության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա՝ քննարկումներն արժեքավոր էին, լսել են Երևանի քաղաքապետի պաշտոնում ինքնաառաջադրված երկու թեկնածուների՝ քաղաքի զարգացման վերաբերյալ ունեցած պատկերացումները և հաջորդ փուլին արդեն լսելու են մյուս թեկնածուներին նույնպես, հարցեր տալու և ըստ այդմ էլ կայացնելու որոշում:
«Հիմնականում ամեն թեկնածու իր պատկերացումներն էր ներկայացնում քաղաքի զարգացման տեսլականի վերաբերյալ, կոնկրետ դրույթների վերաբերյալ: Շատ ընդարձակ քննարկում էր, հարցուպատասախանի ֆորմատ նույնպես կար: Հիմնական ծրագրային դրույթների վրա ենք ուշադրություն դարձնում»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է՝ թեկնածուները վարչության պահանջներին չբավարարեն, Տիգրան Ավինյանն ասաց, որ դեռևս թեկնածուների առաջադրման ժամանակ կա, հետևապես կարող են ունենալ նոր թեկնածուներ ևս:
Իսկ թե ինչպես կմասնակցեն՝ դաշինքով, թե առանց, Տիգրան Ավինյանը նշեց, որ «Ելք» դաշինքի ձևաչափով հանդես գալու հարցը քննարկման փուլում է: «Հստակ պատասխան տալ չեմ կարող»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՔՊ–ի՝ Երևանի քաղաքապետի 4 թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը:
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02