Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» («Эхо Москвы») ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին՝ քննարկելով տարատեսակ հարցեր`այդ թվում նաև ՆԱՏՕ-ին անդամակցության հավանականությունը:
Վենեդիկտովի հարցին, թե արդյոք Հայաստանը կձգտի դեպի Հյուսիսատլանտյան դաշինք, Փաշինյանը կտրուկ «ո՛չ» է ասել: Լրագրողը ՀՀ վարչապետին խնդրել է բացատրել նման դիրքորոշումը:
«Ինչո՞ւ ոչ, որովհետև մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, ու ներկայում մեր նպատակն է տվյալ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն ավելի ու ավելի արդյունավետ դարձնելը: Մենք որոշակի հարցեր ունենք ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերներին, ու հիմա մեր նպատակն է այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելը»,-մանրամասնել է Փաշինյանը:
«Այնուհանդերձ, Դուք մասնակցեցիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,-նկատել է Վենեդիկտովը, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է, որ Բրյուսելում մասնակցել է ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այլ ՆԱՏՕ-ի շրջանակում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող երկրների գագաթնաժողովին:
«Այսինքն՝ ՆԱՏՕ-ի շրջանակում մենք մասնակցում ենք որոշ ծրագրերի՝ այդ թվում նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը, մենք ունենք ընդհանուր ծրագրեր: Մենք ՆԱՏՕ-ի հետ առաջին տարին չէ, որ համագործակցում ենք: Դա տևում է շատ երկար ու շարունակվելու է»,-ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ տվյալ համագործակցությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ:
Փաշինյանը հավելել է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերին մասնակցելը Հայաստանին հնարավորություն է տալիս համագործակցել Վրաստանի հետ:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02