Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուլիսի 13-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Օդանավակայանում Ուկրաինայի նախագահին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը և պաշտոնատար այլ անձինք:
Ուկրաինայում որոշ փորձագետներ կարծում են, որ Կիևի ակտիվությունն ակնհայտ է Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո, որտեղ Պորոշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց հետ շփվելու հնարավորություն են ունեցել, գրում է Независимая Газета-ն: Քաղաքագետ Ալեքսանդր Լեոնովի կարծիքով՝ դեմ դիմաց բանակցությունները վկայում են այն մասին, որ քննարկվում են ռազմավարական կարևոր հարցեր:
«Ակնհայտ է, որ և Բաքուն և Կիևը չեն կարողանա շրջանցել անվտանգության հարցը, մասնավորապես՝ Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի համատեքստում»,- ասել է նա:
Ինչպես գրում է կայքը, Ուկրաինայում 2014 թվականի իշխանափոխությունից հետո Ուկրաինայի և Ադրբեջանի հարաբերությունները որոշ ժամանակով դադար էին առել: Այնուամենայնիվ, Կիևը սկսել է նոր կամուրջներ հաստատել Բաքվի հետ: Մայիսի վերջին Պյոտր Պորոշենկոն և Իլհամ Ալիևն անձամբ հանդիպել են Ստամբուլում: Եվ խոսակցությունը, ինչպես պնդում են տեղեկացված աղբյուրները, կրել է ոչ պաշտոնական, այլ բավականին ընկերական բնույթ: Մերձարևելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իգոր Սեմիվոլոսը կարծում է, որ իրավիճակի վրա ազդել է Լեռնային Ղարաբաղում ապրիլին տեղի ունեցած սրացումը:
«Նախկինում Իլհամ Ալիևը Մոսկվայի հետ մերձեցման ուղղություն էր վերցրել: Դա արվել էր այն հույսով, որ Ռուսաստանը կօգնի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Բացի այդ, Ադրբեջանը Ռուսաստանի հետ 5 միլիարդ արժողությամբ ռազմական պայմանագիր է կնքել: Այդ պատճառով Ուկրաինայի հետ Բաքուն առավելագույն կերպով չեզոք էր պահում իրեն»,- փորձագետն ասել է «Ազատություն» ռադիոկայանին։
Դա մինչև այն պահը, երբ, Սեմիվոլոսի խոսքով, Կիևն իր աջակցությունը հայտնեց ադրբեջանական կողմին: Այդ փաստը, փորձագետի կարծիքով, թույլ տվեց վերսկսել երկխոսությունը գործընկերության մթնոլորտում:
Ինչպես գրում է ukraina.ru կայքը, ուկրաինացի քաղաքագետ Վալենտին Վոյտկովը կարծում է, որ այսօր Կիևը վստահելի դաշնակիցներ է փնտրում, և Ադրբեջանն այդ երկրների ցանկում է: Այնպես որ, այցն առանց Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման չի անցնի: Փորձագետի կարծիքով՝ Բաքուն շահագրգռված է Կիևի օգնության հարցում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների մակարդակում:
Պորոշենկոյի այցից ակնկալիքներն Ադրբեջանում շատ են և բավական տարբեր: Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ այցի ընթացքում շեշտը դրվում է ընդհանուր առմամբ ոչ թե քաղաքականության, այլ տնտեսության վրա, քանի որ ուկրաինական կողմը տեսնում է Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման առավելությունները, գրում է կայքը:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02