Հուլիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (ՀԿԵ) գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը նշեց, որ նախարարության և ընկերության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն իր հերթին նշեց, որ ընկերությունը սերտորեն համագործակցում է ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների հետ, և երախտագիտություն հայտնեց նրանց օպերատիվ արձագանքման և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Սերգեյ Վալկոն, ներկայացնելով Լոռու մարզի Վանաձոր-Սանահին ճանապարհի հատվածի քարաթափումների խնդիրը, դիմեց նախարար Ռոստոմյանին խնդրանքով աջակցել հարակից տարածքներում երկաթգծին սպառնացող քարաթափումների վերացման հարցում:
Նախարար Ռոստոմյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել ընկերությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան փոխգործակցության մի շարք ուղղությունների: Մասնավորապես, քննարկվեցին ԱԻ նախարարության և ՀԿԵ-ի տեխնիկական հնարավորություններին ու հագեցվածությանը, տեղեկատվության ակտիվ փոխանակմանը, 2011 թվականին ստորագրված Համագործակցության հուշագրի կատարման ընթացքին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հրավիրեց ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին ընկերության վերականգնողական գնացքների բազա՝ տեղում ծանոթանալու բազայի տեխնիկային: Նախարար Հրաչյա Ռոստոմյանն իր հերթին ՀԿԵ-ի գլխավոր տնօրենին հրավիրեց ճանաչողական այց կատարել հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44