Այսօր` հուլիսի 14-ին Եվրոպա լիգայի խաղարկության որակավրման 2-րդ փուլում Գյումրիի «Շիրակը» կընդունի Տրնավայի «Սպարտակին»: Armsport.am-ի հետ զրույցում սլովակյան թիմի մասին պատմեց Երևանի «Միկայի» ու «Բանանցի» նախկին գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը:
- Պարոն Հոռնյակ, «Բանանցից» հեռանալուց հետո բնակվում եք Սլովակիայում: Հավանաբար ուշադիր հետևում եք տեղի առաջնությանը: Ի՞նչ կարծիք ունեք «Սպարտակի» մասին:
- «Սպարտակը» լավ պատմություն ունի, Սլովակիայի ամենահին ակումբներից մեկն է: «Սպարտակը» մեծ հավակնություններ ունի, որովհետև ակումբի սեփականատերը ցանկանում է, որ թիմն ամեն տարի եվրագավաթներում խաղա: Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում:
- Թիմի գլխավոր մարզիչը Սլովակիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միրոսլավ Կարխանն է: Ինչպե՞ս կբնութագրեք նրա աշխատանքը:
- Կարխանը Սլովակիայում մեծ հեղինակություն ունի: Նա նախկինում խաղացել է «Վոլֆսբուրգի» ու «Մայնցի» կազմում: Մինչեւ «Սպարտակի» ղեկին կանգնելը, նա գլխավոր մարզչի օգնականն էր: Նախորդ առաջնությունը թիմի համար անհաջող էր դասավորվում, ակումբը հեռացրեց գլխավոր մարզչին և նրա տեղը նշանակեց Կարխանին: Դրանից հետո «Սպարտակը» նոր էներգիա ստացավ ու վերջին 4-5 խաղերում հաղթանակներ տոնելով՝ նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր:
Կարխանը շատ լավ մարզիչ ու մարդ է: Նա խաղադաշտում միշտ ագրեսիվ ֆուտբոլ էր ցուցադրում և նույնկերպ էլ իր թիմին է ստիպում գործել: Չնայած նրան, որ տրնավացիները երիտասարդ թիմ ունեն, կարողանում են բավականին կազմակերպված ֆուտբոլ ցուցադրել:
- Դուք նաև լավ ծանոթ եք «Շիրակի» ներուժին: Դիմակայությունում թիմերի շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
- «Շիրակը» միշտ առանձնացել է սեփական հարկի տակ հաջող խաղալու ունակությամբ: Գյումրեցիները տանը կարող են լավ արդյունքի հասնել, եթե ագրեսիվ գործեն: Առաջին խաղի արդյունքը կորոշի հաջորդ հանդիպման ընթացքը, ավելին, հենց Հայաստանում կայանալիք առաջին մրցավեճը որոշիչ կլինի ամբողջ դիմակայությունում: «Սպարտակը» նույնպես սեփական դաշտում լավ է խաղում: Այնպես որ, եթե «Շիրակը» հաջորդ փուլ անցնելու հույսեր ունի, ոչ մի դեպքում տանը չպետք է պարտվի:
tert.am
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
19:23 27.10.26
20:00 28.10.26
17:02 28.10.26
17:32 28.10.26
19:52 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02