Օրերս լրատվամիջոցները հայտնել էին, որ բրիտանական լյուքս դասի Burberry բրենդն այրել է իր նախորդ հավաքածուների չվաճառված իրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 36.5 մլն դոլար:
Սակայն Burberry-ն միայն նորաձևության տունը չէ, որ այրում է իր արտադրանքը՝ հագուստը, կոշկեղենը, պայուսակները, օծանելիքները ու ժամացույցներ: Հետաքրքրական է, որ նույն կերպ են վարվում Louis Vuiton, Cartier, Montblanс և մյուս բրենդները:
ria.ru-ն մանրամասնել է, թե ինչու են ընկերություններն այդպես վարվում:
Պարզվում է, որ շքեղ իրերն այրվում են բրենդի մտավոր սեփականության պաշտպանության համար, որպեսզի իրերը չվաճառվեն «սև շուկայում»՝ ավելի էժան գնելով ու ի վերջո չհայտնվեն «սխալ մարդկանց» մոտ:
Հայտնի է, որ վերջին 5 տարում Burberry-ն սեփական արտադրանքից վաճառել է 120 մլն դոլարի ապրանք:
Պատճառն այն է, որ լյուքս դասի բրենդների արտադրանքը գերթանկարժեք է ու հազվադեպ է զեղչվում: Նորաձևության տները չեն ցանկանում զեղչել դրանք, որպեսզի իրենց վարկանիշը չընկնի ու մարդիկ շարունակեն իրենց արտադրանքը մտազուգորդել շքեղության հետ:
Սակայն թանկարժեք արտադրանքը ոչնչացվում է նաև ֆինանսական նկատառումներից ելնելով: Այդպես նրանք վերադարձնում են վճարված մաքսատուրքերն ու հարկերը: Օրինակ՝ ԱՄՆ-ի մաքսային օրենսդրության համաձայն, եթե երկրի տարածք ներկրված ապրանքը չի օգտագործվել ու ոչնչացվել է մաքսային մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ, ապա ընկերությունը հետ է ստանում ապրանքի համար վճարած մաքսատուրքերի ու հարկերի 99%-ը:
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02